• Great
  • Armenia
  • Polo
  • Association

Ընդհանուր Դրույթներ

Ընդհանուր դրույթներ

Բարի գալուստ մեր վեբ-կայք (այսուհետ՝ «polo.am կայք»): Սույն ընդհանուր դրույթները և օգտագործման պայմանները կանոնակարգում են մուտքը polo.am կայք և դրա օգտագործումը: Տվյալ վեբ-կայք մուտքը, ինչպես նաև polo.am կայքում առաջարկվող ապրանքների ձեռքբերումը հիմնվում են այն ենթադրության վրա, որ դուք կարդացել, հասկացել և ընդունել եք սույն ընդհանուր դրույթները և օգտագործման պայմանները:

Տվյալ վեբ-կայքը կառավարվում և սպասարկվում է «G.A.P.A.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ «G.A.P.A. ընկերություն») կողմից, որը Հայաստանի Հանրապետությունում ունի գրանցված գրասենյակ՝ քաղաք Երևան, Կորյունի 1-ին նրբ․ 10, բն․ 55 հասցեում, ՀՎՀՀ 02657694: Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար, ձևակերպեք հարցում՝ օգտագործելով հատուկ գործառնություն մեր կայքում՝ «Հաճախորդների ծառայություն»:

Ամբողջ անհրաժեշտ իրավաբանական տեղեկատվությունը ներկայացված է հետևյալ բաժիններում՝ վաճառքի պայմանները, վերադարձի քաղաքականությունը և գաղտնիության քաղաքականությունը polo.am կայքում:

G.A.P.A. ընկերությունն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն փոփոխել կամ թարմացնել սույն ընդհանուր դրույթները և օգտագործման պայմանները: Ընդհանուր դրույթների և օգտագործման պայմանների ցանկացած փոփոխություն կամ թարմացում տեղադրվում է մեր օգտատերերի հասանելիության համար polo.am կայքի գլխավոր էջում՝ նշված ուղղումների և թարմացումների կատարումից անմիջապես հետո, և մտնում են ուժի մեջ վեբ-կայքում տվյալ բաժնում դրանց հրապարակումից անմիջապես հետո:

Այդ պատճառով դուք պետք է կանոնավոր կարգով դիտեք այս բաժինը վեբ-կայքում, որպեսզի հետևեք polo.am կայքի ընդհանուր դրույթների և օգտագործման պայմանների վերջին թարմացված տարբերակի հրապարակմանը: Եթե դուք ամբողջությամբ կամ մասնակիորեն համաձայն չեք G.A.P.A. ընկերության կողմից հրապարակված ընդհանուր դրույթներին և օգտագործման պայմաններին, ապա մի օգտվեք մեր վեբ-կայքից:

polo.am կայք մուտքը և դրա օգտագործումը, այդ թվում նաև՝ վեբ-էջերի արտացոլումը, G.A.P.A. ընկերություն հաղորդագրությունների ուղարկումը, ապրանքների մասին տեղեկատվության ներբեռնումը և վեբ-կայքում գնումների կատարումն, իրականացվում են մեր օգտատերերի կողմից բացառապես անձնական նպատակներով, որոնք ոչ մի կերպ կապված չեն առևտրի, գործարարության կամ մասնագիտական գործունեության հետ:

Հիշեցնում ենք, որ դուք պատասխանատվություն եք կրում polo.am  կայքից և դրանում տեղադրված պարունակությունից  օգտվելու համար: G.A.P.A. ընկերությունը պատասխանատվություն չի կրում ցանկացած օգտատերերի կողմից իր վեբ-կայքի և դրա պարունակության ցանկացած օգտագործման համար, որը չի համապատասխանում գործող օրենքներին և նորմատիվներին՝ չխախտելով կանխամտացված իրավախախտման և կոպիտ անփութության համար G.A.P.A. ընկերության պատսխանատվությունը:

Մասնավորապես, դուք պատասխանատվություն եք կրում սխալ, կեղծ կամ երրորդ կողմերին վերաբերվող (այն դեպքում, երբ երրորդ կողմերը չեն տվել իրենց համաձայնությունը) տեղեկատվություն կամ տվյալներ հայտնելու համար, ինչպես նաև նման տվյալների կամ տեղեկատվության ոչ պատշաճ օգտագործման համար:

1. Գաղտնիության քաղաքականություն

Խորհուրդ է տրվում կարդալ գաղտնիության քաղաքականությունը, որը կիրառվում է նաև այն դեպքում, երբ օգտատերերն այցելում են polo.am կայքը և օգտվում են համապատասխան ծառայություններից՝ չկատարելով գնումներ: Գաղտնիության քաղաքականությունը ձեզ թույլ կտա հասկանալ, թե ինչ նպատակներով են հավաքվում և օգտագործվում ձեր տվյալները polo.am կայքում:

2. Մտավոր սեփականության իրավունքները

polo.am կայքի պարունակությունն, այդ թվում նաև, մասնավորապես՝ ստեղծագործությունները, պատկերները, լուսանկարները, երկխոսությունները, երաժշտությունը, ձայնային կոնտենտը, տեսանյութերը, փաստաթղթերը, նկարները, գրաֆիկական տարրերը, լոգոտիպերը և polo.am կայքում ցանկացած ձևաչափով տեղադրված այլ նյութերը, այդ թվում նաև՝ մենյուի, վեբ-էջերի ձևավորումը, գրաֆիկական տարրերը, գույները, սխեմաները, գործիքները, տառատեսակները, վեբ-կայքի դիզայնը, դիագրամները, էջերի մակետները, մշակման եղանակները, գործընթացները, ֆունկցիաները և ծրագրային ապահովումը, որոնք հանդիսանում են polo.am կայքի մասը, պաշտպանված են հեղինակային իրավունքով և G.A.P.A. ընկերությանն ու համապատասխան իրավատերերին պատկանող մտավոր սեփականության բոլոր այլ իրավունքներով: polo.am կայքի կամ դրա պարունակության որևէ ձևով վերարտադրությունն՝ ամբողջությամբ, թե մասամբ, չի թույլատրվում առանց G.A.P.A. ընկերության գրավոր համաձայնության:

G.A.P.A. ընկերությունն ունի polo.am կայքի և դրա պարունակության ցանկացած վերարտադրությունը  թույլատրելու կամ արգելելու (լինի դա ուղղակի թե անուղղակի, ժամանակավոր թե անժամկետ, ցանակցած եղանակների կամ ցանկացած ձևերի համար, ամբողջությամբ թե մասնակի) բացառիկ իրավունք:

polo.am կայքի օգտագործման շրջանակներում դուք ունեք թույլտվություն միայն վեբ-կայքի և դրա պարունակության արտացոլման իրավունք:

Դուք նաև իրավունք ունեք կատարել ժամանակավոր վերարտադրության բոլոր այլ գործողությունները, որոնք հանդիսանում են ժամանակավոր կամ հանկարծակի և կազմում են polo.am կայքի և դրա պարունակության արտացոլման անբաժանելի մասը, և որոնք չունեն անկախ տնտեսական նշանակություն: Ձեզ նույնպես թույլատրվում է դիտել վեբ-կայքը polo.am կայքի և դրա պարունակության օրինական օգտագործման նպատակներով:

Դուք իրավունք չունեք ցանկացած միջոցներով և ցանկացած ձևով վերարտադրել՝ ամբողջությամբ կամ մասնակիորեն, polo.am կայքը և դրա պարունակությունը: Ցանկցած վերարտադրության թույլտվությունն անհրաժեշտ է պարբերաբար ստանալ G.A.P.A. ընկերությունում կամ, եթե անհրաժեծտ է, վեբ-կայքում տեղադրված ստեղծագործությունների հեղինակներից: Նման վերարտադրությունը պետք է իրականացվի օրինական նպատակներով և G.A.P.A. ընկերությանը ու վեբ-կայքում տեղադրված ստեղծագործություններին հեղինակներին պատկանող հեղինակային իրավունքի և մտավոր սեփականության այլ իրավունքների պաշտպանության նորմերին համապատասխան:

polo.am կայքում տեղադրված ստեղծագործությունների հեղինակներն իրավունք ունեն ցանկացած պահին հայտարարել տվյալ ստեղծագործությունների վերաբերյալ իրենց հեղինակության մասին և հայտարարել առարկություն իրենց ստեղծագործությունների ցանկացած խեղաթյուրման կամ այլ փոփոխման դեմ, այդ թվում նաև՝ ստեղծագորոծությունների ցանկացած վնասման դեմ, որը կարող է վնաս հասցնել հեղինակների պատվին կամ արժանապատվությանը:

Դուք պարտավոր եք ապահովել այն  հեղինակների հեղինակային իրավունքների պահապնումը, ովքեր հրապարակել են իրենց ստեղծագործությունները polo.am կայքում կամ համագործակցել polo.am կայքի հետ՝ ոչ բացառապես տվյալ վեբ-կայքում հրապարակման համար նախատեսված կամ տվյալ վեբ-կայքի անբաժանելի մաս հանդիսացող նոր արտահայտիչ գեղարվեստական ստեղծագործությունների ստեղծման գործում:

Բոլոր դեպքերում, դուք իրավունք չունեք օգտագործել ցանկացած եղանակով և ցանկացած ձևով, սույն վեբ-կայքի պարունակությունը կամ հեղինակային իրավունքով կամ մտավոր սեփականության այլ իրավունքներով պաշտպանված ցանկացած առանձին ստեղծագործությունը: Մասնավորապես, դուք իրավունք չունեք փոփոխել կամ ձևափոխել վեբ-պարունակությունը կամ հեղինակային իրավունքով կամ մտավոր սեփականության այլ իրավունքներով պաշտպանված ցանկացած առանձին ստեղծագործությունն, առանց G.A.P.A. ընկերության համաձայնության և, անհրաժեշտության դեպքում, առանց polo.am կայքում տեղադրված ստեղծագործությունների յուրաքանչյուր հեղինակի համաձայնության:

3. Ապրանքային նշանները և դոմենային անունները

G.A.P.A. ընկերությունը հանդիսանում է «G.A.P.A.» և «polo.am» լոգոտիպերի և գրանցված ապրանքային նշանների, ինչպես նաև «G.A.P.A.» և «polo.am» դոմենային անունը ներառնող ցանկացած այլ նշանների բացառիկ սեփականատերը:

polo.am կայքում վաճառվող ապրանքների նույնականացման համար օգտագործվող և տվյալ վեբ-կայքում տեղադրված բոլոր այլ նշանները հանդիսանում են համապատասխան սեփականատերերի գրանցված ապրանքային նշանները և օգտագործվում են polo.am կայքում միայն polo.am կայքում առաջարկվող ապրանքների նույնականացման, նկարագրության և գովազդի համար:

G.A.P.A. ընկերությունը և գրանցված ապրանքային նշանների բոլոր այլ սեփականատերերն ունեն այն ապրանքային նշանների բացառիկ օգտագործման իրավունք, որոնց սեփականատերը նրանք հանդիսանում են:

Դուք իրավունք չունեք, առանց G.A.P.A. ընկերության կամ տվյալ վեբ-կայքում տեղադրված գրանցված ապրանքային նշանների ցանկացած այլ սեփականատերերի համաձայնության, օգտագործել տվյալ ապրանքային նշանները ապրանքների և ծառայությունների նույնականացման համար:

Նման ապրանքային նշանների ցանկացած անօրինական կամ չթույլատրված օգտագործում արգելված է և հանգեցնում է լուրջ իրավաբանական հետևանքների: Նման ապրանքային նշանները և polo.am կայքում տեղադրված ցանկացած այլ նշանները ոչ մի կերպ չպետք է օգտագործվեն տվյալ ապրանքային նշանների ճանաչվելիությունից կամ հեղինակությունից անպատշաճ արտոնություն ստանալու համար կամ այդ նշաններին և դրանց սեփականատերերին վնասող եղանակով:

4. Հղումներ այլ վեբ-կայքերի

polo.am կայքը կարող է պարունակել հղումներ polo.am կայքի կամ G.A.P.A. ընկերության հետ որևէ կապ չունեցող այլ վեբ-կայքերի:

G.A.P.A. ընկերությունը չի վերահսկում և չի հետևում երրորդ կողմերի նման վեբ-կայքերին կամ դրանց պարունակությանը: G.A.P.A. ընկերությունը պատասխանատվություն չի կրում նման կայքերի պարունակության և/կամ նրանց կողմից ընդունված կանոնների համար, մասնավորապես՝ տվյալ կայքերի այցելման ժամանակ ձեր տվյալների գաղտնիության և ձեր անձնական տվյլաների մշակման նկատմամբ:

Խնդրում ենք զգույշ լինել polo.am կայքում տեղադրված հղումներով այդ վեբ-կայքերն անցնելու ժամանակ և ուշադիր կարդալ օգտագործման և գաղտնիության քաղաքականության համապատասխան պայմանները: Մեր ընդհանուր դրույթները,  օգտագործման պայմանները և գաղտնիության քաղաքականությունը կիրառելի չեն երրորդ կողմերի վեբ-կայքերին:

Այլ վեբ-կայքերի հղումները տրամադրվում են polo.am կայքում բացառապես օգտատերերին Համացանցում վեբ-կայքերի փնտրման և օգտագործման մեջ աջակցելու նպատակներով և Համացանցում վեբ-կայքերի վրա հղումների օգտագործման համար: Երբ G.A.P.A. ընկերությունը տրամադրում է այլ վեբ-կայքերի հղումներ, G.A.P.A. ընկերությունը չի տալիս օգտատերերին խորհուրդներ այցելելու այդ վեբ-կայքերը և չի տրամադրում որևէ երաշխիք դրանց պարունակության կամ նշված վեբ-կայքերում մատուցվող կամ վաճառվող ծառայությունների կամ ապրանքների նկատմամբ:

5. Հղումներ polo.am կայքին

Եթե ցանկանցում եք տեղադրել polo.am կայքի գլխավոր էջի կամ ընդհանուր հասանելիության համար բացված կայքի այլ էջերի վրա հղում, կապնվեք G.A.P.A. կայքի հետ՝ էլեկտրոնային նամակով հարցում ուղարկելով [email protected] հասցեով: Դուք պետք է դիմեք G.A.P.A. ընկերությանը և ներկայացնեք հայտ՝ polo.am կայքի վրա հղումը տեղադրելու մեր համաձայնությունը ստանալու համար: G.A.P.A. ընկերությունը տրամադրում է polo.am հղումները տեղադրելու թույլտվությունն անվճար և ոչ բացառիկ հիմունքներով:

G.A.P.A. իրավունք ունի առարկություն ներկայացնել իր վեբ-կայքի որոշ հղումների օգտագործման նկատմամբ այն դեպքում, եթե polo.am հղումները տեղադրելու մտադրություն ունեցող դիմողը նախկինում կիրառել է անբարեխիղճ առևտրային կամ գործնական պրակտիկաներ, որոնք ընդհանուր առմամբ չեն ընդունվում կամ չեն օգտագործվում շուկայի օպերատորների կողմից, կամ մասնակցել է G.A.P.A. ընկերության կամ նրա մատակարարների նկատմամբ անբարեխիղճ մրցակցության մեջ, ինչպես նաև այն դեպքում, եթե G.A.P.A. ընկերությունն ունի մտավախություններ, որ նման պրակտիկաները կարող են դիմողի կողմից  օգտագործվել ապագայում: Բոլոր դեպքերում, արգելվում է տեղադրել polo.am կայքի խորը (օրինակ՝ խորը ֆրեյմային) հղումներ կամ օգտագործել չթույլատրված մտեթեգեր առանց G.A.P.A. ընկերության թույլտվության:

6. Պարունակության նկատմամբ պատասխանատվության սահմանափակում

G.A.P.A. ընկերությունը գործադրել է բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ ֆիզիկական կամ հոգեբանական դաժանության իրավիճակները նկարագրող կամ ներկայացնող պարունակության, կամ այն պարունակության հրապարակումն իր վեբ-կայքում կանխելու համար, որը, համաձայն polo.am կայքի օգտատերերի ըմբռնման, կարող է դիտվել որպես մարդու քաղաքացիական իրավունքները կամ իրավունքներն ու արժանապատվությունը խախտող՝ ցանակցած ձևերով և արտահայտման եղանակներով:

Բոլոր դեպքերում, G.A.P.A. ընկերությունը չի երաշխավորում, որ տվյալ վեբ-կայքի պարունակությունը համարվելու է թույլատրելի կամ օրինական Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս այլ երկրներում:

Սակայն այն դեպքում, եթե ձեր երկրում նման պարունակությունը համարվում է անօրինաչափ կամ անօրինական, մի այցելեք տվյալ վեբ-կայքը, իսկ, եթե դուք այցելել եք այն, սույնով տեղեկացնում ենք ձեզ, որ polo.am կայքում առաջարկվող ծառայությունների օգտագործումը ձեր կողմից հանդիսանում է բացառապես ձեր պատասխանատվությունը:

G.A.P.A. ընկերությունը նաև ձեռնարկել է միջոցներ՝ ապահովելու, որպեսզի polo.am կայքի պարունակությունը լինի հստակ և չպարունակի սխալ կամ հնացած տեղեկատվություն:

Սակայն G.A.P.A. ընկերությունը պատսխանատվություն չի կրում G.A.P.A. ընկերության կողմից իր վեբ-կայքում տեղադրված պարունակության հստակության և ամբողջականության համար, բացառությամբ իրավախախտման և կոպիտ անփութության համար և օրենքով նախատեսված չափով պատասխանատվության:

Բացի այդ, G.A.P.A. ընկերությունը չի կարող երաշխավորել, որ տվյալ վեբ-կայքն աշխատելու է անընդհանտ, առանց Համացանցին միացումից առաջացող ընդհանտումների և սխալների: Մեր վեբ-կայքի օգտագործման օգտագործման հետ կապված որևէ խնդրի առաջացման դեպքում, կապնվեք մեզ հետ, օգտվելով «Կլիենտային ծառայություն» հատուկ ֆունկցիան: G.A.P.A. ընկերության ներկայացուցիչը կցուցաբերի ձեզ աջակցություն և, որքանով հնարավոր է, կօգնի ձեզ վերականգնել տվյալ վեբ-կայքի մուտքը: 

Միաժամանակ դիմեք ձեր Համացանցի ծառայությունների մատակարարին և ստուգեք, որ համացանցի-միացման և վեբ-կոնտենտի հասանելիությունն ապահովող բոլոր սարքերը (այդ թվում նաև՝ օգտագործվող վեբ-բրաուզերը) լինեն ճիշտ ակտիվացված:

Թեև G.A.P.A. ընկերությունը գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը իր վեբ-կայքին մշատական հասանելիությունն ապահովելու համար, Համացանցի և վեբ-կոնտենտի դինամիկ բնույթը կարող է թույլ չտալ polo.am կայքի աշխատանքն առանց վեբ-կայքի թարմացման համար անհրաժեշտ ընդհաատումների և կանգառների:

G.A.P.A. ընկերությունը ձեռնարկել է բավարար տեխնիկական և կազմակերպչական անվտանգության միջոցներ polo.am կայքի սերվիսների պաշտպանությունն ապահովելու, տրաֆիկի, տվյալների և էլեկտրոնային հաղորդագրությունների ամբողջականության համար՝ տվյալների չթույլատրված հասանելիությունը և դրանց օգտագործումը կանխելու համար, ինչպես նաև polo.am կայքի օգտատերերի մասին գաղտնի և ոչ գաղտնի տվյալների տարածման, ոչնչացման կամ կորստի ռիսկը կանխելու և այդ տվյալների ու տեղեկատվության անօրինաչափ կամ չթույլատրված հասանելիությունը կանխելու համար:

7. Գործարարության վարման քաղաքականությունը

G.A.P.A. ընկերությունը գործածել է գործարարության վարման քաղաքականությունը, համաձայն որի G.A.P.A. ընկերության սերվիսների և ընկերության միջոցով ապրանքների վաճառքն իրականացվում է միայն սպառողներին: Սպառող է համարվում ցանկացած ֆիզիկական անձ, որը polo.am կայքում կատարում է իր առևտրին, բիզնենսին կամ մասնագիտական գործունեության (դրանց առկայության դեպքում) վերաբերմունք չունեցող նպատակներով գործողություններ:

Եթե դուք չեք հանդիսանում սպառող, խնդրում ենք չօգտվել մեր ծառայություններից՝ polo.am կայքում ապարքներ գնելու համար: G.A.P.A. ընկերությունն իրավունք ունի կանգնեցնել սպառող չհանդիսացող անձանց կողմից կատարված գնման պատվերների, կամ ընդհանուր դրույթների և վաճառքի պայմանների ու սույն ընդհանուր դրույթների պահանջներին չհամապատասխանող գնման այլ պատվերների  մշակումը:

8. Կանոնակարգող օրենսդրություն

Սույն ընդհանուր դրույթները և օգտագործման պայմանները կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Գաղտնիության քաղաքականություն

Գաղտնիության քաղաքականություն

Բարի գալուստ «G.A.P.A.» ՍՊ ընկերության վեբ-կայք («polo.am»):

«G.A.P.A.» ՍՊ ընկերությունը խնդրում է օգտատերերին ուշադիր ծանոթանալ polo.am Գաղտնիության քաղաքականությանը:

Հիմնական հասկացությունները

Անձնական տվյալներ՝ ցանկացած տեղեկատվություն, որն ուղղակի կամ անուղղակի ձևով վերաբերվում է անձնական տվյալների սուբյեկտին,

Անձնական տվյալների սուբյեկտ՝ որոշակի ֆիզիկական անձ, polo.am օգտատեր, որը հանդիսանում է նրան պատկանող անձնական տվյալների միանձնյա սեփականատերը,

Անձնական տվյլաների մշակում՝ ցանկացած գործողություն (գործառնություն) կամ գործողությունների (գործառնությունների) ամբողջություն, որոնք ավտոմատացման միջոցների կիրառմամբ կամ առանց նման միջոցների կատարվում են անձնական տվյալներով, ներառյալ՝ անձնական տվյալների հավաքում, գրառում, համակարգում, կուտակում, պահպանում, ճշտում (թարմացում, փոփոխում), դուրս հանում, օգտագործում, փոխանցում (տարածում, տրամադրում, մուտքի հնարավորություն), դիմազրկում, արգելափակում, հեռացում, ոչնչացում,

Անձնական տվյալների օպերատոր՝ իրավաբանական անձ «G.A.P.A.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը գրանցված է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Կորյունի 1-ին նրբ 10, բն 55 հասցեում, ՀՎՀՀ 02657694 (այսուհետ՝ «G.A.P.A. ընկերություն»), կազմակերպում և իրականացնում է անձնական տվյալների մշակում, ինչպես նաև որոշում է անձնական տվյալների մշակման նպատակները, մշակման ենթակա անձնական տվյալների կազմը, անձնական տվյալներով կատարվող գործառնությունները:

Անձնական տվյալների մշակման քաղաքականությունը և սկզբունքները

Սույն Գաղտնիության քաղաքականությունն իրենից ներկայացնում է հանրամատչելի փաստաթուղթ, որը ստեղծված է անձնական տվյալների սուբյեկտներին, ինչպես նաև այդ տվյալների մշակման մեջ ներգրավված անձանց անմիջականորեն տեղեկացնելու նպատակով առ այն, որ G.A.P.A. ընկերությունը պահպանում է անձնական տվյլաների մասին օրենսդրությունը:

Սույն Գաղտնիության քաղաքականությունը կիրառվում է հետևյալ դեպքերում՝

·         polo.am կայքում առանց գնումներ կատարելու նավիգացիայի ժամանակ, ինչպես նաև polo.am կայքում առաջարկված ծառայություններից օգտվելուց,

·         սոցիալական ցանցերից polo.am մուտք կատարելուց,

·         polo.am կայքում գնումներ կատարելուց:

G.A.P.A. ընկերությունը խնդրում է օգտատիրոջը ուշադիր կարդալ polo.am Ընդհանուր դրույթները, որտեղ պարունակվում է գաղտնիության պահպանման և տվյալ վեբ-կայքում օգտագործվող անվտանգության համակարգերի մասին անհրաժեշտ տեղեկատվությունը:

G.A.P.A. ընկերությունը, հանդես գալով որպես անձնական տվյալների օպերատոր, գործում է համաձայն օրենսդրությամբ սահմանված սկզբունքների՝ երաշխավորելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ապահովումը polo.am օգտատիրոջ անձնական տվյլաների մշակման ժամանակ:

G.A.P.A. ընկերությունն իրականացնում է անձնական տվյալների մշակումը օրինական և արդար հիմունքներով:

G.A.P.A. ընկերությունը սահմանում է polo.am օգտատիրոջ անձնական տվյլաների մշակման նպատակները և միջոցներն, ինչպես նաև անհրաժեշտ անվտանգության միջոցները՝ համաձայն պաշտպանության այն մակարդակի, որի վրա G.A.P.A. ընկերությունը կատարում է polo.am օգտատիրոջ անձնական տվյալների գործառնությունը:

G.A.P.A. ընկերությունը բացառում է անձնական տվյլաների հավաքման նպատակների հետ անհամատեղելի անձնական տվյալների մշակումը:

G.A.P.A. ընկերությունը չի կատարում տեղեկատվության մշակման հայտարարված նպատակների նկատմամբ հավելուրդային  անձնական տվյալների հավաքում:

G.A.P.A. ընկերությունը չի պահանջում մուտքագրել անձնական տվյալներ, երբ հնարավոր է տրամադրել ծառայություններ առանց նման տվյալների օգտագործման (օրինակ՝ շուկայագիտական հարցումների դեպքում, որոնք անցկացվում են սպասարկման որակի լավացման համար), կամ կիրառելով այլ միջոցներ, որոնք թույլ են տալիս G.A.P.A. ընկերությանը նույնականացնել օգտատիրոջը միայն անհրաժեշտության դեպքում կամ իրավասու մարմինների հարցմամբ (ինչպես, օրինակ, տրաֆիկի ապահովման և կայքում գտնվելու, կամ օգտատիրոջ IP հասցեի հետ կապված անձնական տվյալների համար):

G.A.P.A. ընկերությունը հարգում է polo.am կայքի օգտատիրոջ՝ իր անձնական տվյլաների հասանելիության իրավունքը, ինչպես նաև այդ տվյալների օգտագործմամբ գործառնությունների մասին տեղեկատվության հասանելիության նրա իրավունքը:

Անձնական տվյալները մշակելիս՝ G.A.P.A. ընկերությունն ապահովում է անձնական տվյալների հստակությունը, դրանց բավարար լինելը, իսկ անհրաժեշտության դեպքում, նաև դրանց արդիականությունը անձնական տվյալների մշակման նպատակների նկատմամբ:

G.A.P.A. ընկերությունը երաշխավորում է օգտատիրոջը՝ ոչ լրիվ կամ անստույգ անձնական տվյալների հեռացման կամ ճշգտրտման իր իրավունքների իրականացման հնարավորությունը:

G.A.P.A. ընկերությունն ապահովում է անձնական տվյալների պահպանումն այն ձևով, որը թույլ է տալիս նույնականացնել անձնական տվյալների սուբյեկտին այդ տվյալների հավաքման նպատակների և հետագա մշակման համար անհրաժեշտ ժամանակահատվածի համար և, բոլոր դեպքերում, համաձայն օրենսդրության կիրառելի նորմերի:

G.A.P.A. ընկերությունը պատասխանատվություն չի կրում polo.am օգտատիրոջ կողմից երրորդ անձանց փոխանցված անձնական կամ այլ տվյալների համար:

Գաղտնիության տվյալ քաղաքականությունը տրամադրում է polo.am կայքում անձնական տվյալների մշակման սկզբունքների ըմբռնման համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը:

Գաղտնիության քաղաքականության մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար օգտատերը կարող է դիմել G.A.P.A. ընկերություն հեռախոսով կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ Հաճախորդների ծառայություն բաժնում, նշելով «Գաղտնիություն» թեման:

Անձնական տվյալների մշակման նպատակները

Ղեկավարվելով անձնական տվյալների պաշտպանության մասին օրենսդրությամբ՝ G.A.P.A. ընկերությունը կատարում է polo.am օգտատիրոջ անձնական տվյալների մշակումը համաձայն մշակման հետևյալ նպատակների՝

1. polo.am և դրա ծառայությունների օգտագործում,

2. polo.am կայքում առաջարկվող ապրանքների վաճառքի պայմանագրի կատարում, որի կողմ է հանդիսանում անձնական տվյալների սուբյեկտը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար, օգտատերը կարող է ծանոթանալ Վաճառքի պայմաններին:

G.A.P.A. ընկերությունը, մասնավորապես, կատարում է անձնական տվյալների մշակում հետևյալ դեպքերում՝

1. polo.am կայքում առաջարկված ծառայությունների օգտագործման ժամանակ,

2. պատվերների կատարման և այլ կապակցված գործունեության ժամանակ,

3. Վճարումների այդ թվում նաև՝ վճարային քարտի միջոցով կատարված մշակման ժամանակ՝ տվյալ դեպքում, գնման ժամանակ տրամադրվող անձնական տվյալները (անուն, ազգանունը, վճարման քարտի համարը, հասցեն՝ հաշվի ներկայացման և առաքման համար) փոխանցվում են վճարային գործառնությունների անվտանգության վերահսկումն ապահովող ընկերությանը:

4. Օգտատիրոջ տեխնիկական և առևտրային հարցումները ստանալու ժամանակ՝ տեխնիկական աջակցության ծառայություն դիմելիս, G.A.P.A. ընկերությունը կատարում է անձնական տվյալների մշակում, որպեսզի տրամադրի կայքով աշխատանքի մասին անհրաժեշտ տեղեկատվությունը, Հաճախորդների սպասարկման բաժնի ծառայություններից օգտվելուց, անձնական տվյալների մշակումը կատարվում է բացառապես օգտատիրոջ հարցումը կատարելու համար անհրաժեշտ նպատակներով:

Անձնական տվյալները կարող են օգտագործվել վերոգրյալով չնախատեսված անձնական տվյալների մշակման այլ գործառնություններում, սակայն խիստ անձնական տվյալների հավաքման նշված նպատակներով:

Անձնական տվյալների մշակման եղանակները

polo.am օգտատիրոջ անձնական տվյալների մշակումը G.A.P.A. ընկերության և երրորդ անձանց կողմից  կատարվում է հիմնականում էլեկտրոնային և հեռամատիկ եղանակով:

Անձնական տվյալների մշակումն իրականացվում է անձնական տվյալների սուբյեկտի՝ նրա անձնական տվյալների մշակման համար համաձայնությամբ:

polo.am օգտատիրոջ անձնական տվյալները չեն կարող փոխանցվել արտասահման՝ Անձնական տվյալների ավտոմատացված մշակման ժամանակ ֆիզիկական անձանց պաշտպանության մասին Եվրամիության 1981թ. Ստրասբուրգյան Կոնվենցիայի կողմ  չհանդիսացող երկրներ և անձնական տվյալների համապատասխան պաշտպանություն ապահովող երկրների ցանկի մեջ չներառված երկրներ (տվյալ ցանկը հաստատվում է օգտատիրոջ երկրի անձնական տվյալների սուբյեկտների իրավունքների պաշտպանության լիազորված մարմնի կողմից) առանց անձնական տվյալների սուբյեկտի համաձայնության: Օրինակ, բացառություն կարող են կազմել այն դեպքերը, երբ վերոհիշյալ գործողությունն անհրաժեշտ է ծառայություններ տրամադրելու համար և/կամ polo.amկայքում պատվիրած ապրանքների վաճառքի՝ G.A.P.A.ընկերության հետ կնքված պայմանագրի կատարման համար (ինչպես նաև գործող օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում): Նման դեպքերում անձնական տվյլաների փոխանցումը տվյալ երկրներ իրականացվելու է միայն G.A.P.A. ընկերության և համաձայն գործող օրենսդրության անձական տվյալները մշակող ընկերությունների միջև որոշակի պայմանագրերի կատարման շրջանակներում՝ միայն polo.am կայքում ծառայությունների մատուցման հետ կապված նպատակներով:

G.A.P.A. ընկերությունը մշակում է անձնական տվյալները ուղղակի մարքեթինգի նպատակներով՝ բացառապես տվյալ վեբ-կայքի գործունեության և սերվիսների հետ կապված նոր առևտրային նախաձեռնությունների մասին հաղորդագրություններ ուղարկելու համար էլեկտրոնային փոստով, փոստային առաքումների միջոցով, հեռախոսով (sms, հեռախոսազանգեր)՝ միայն անձնական տվյալների սուբյեկտի համաձայնությունը ստանալուց հետո:

G.A.P.A. ընկերությունը կարող է ակամա ստանալ երրորդ անձանց անձնական տվյալների հասանելիություն, որոնք կարող են հաղորդկացվել G.A.P.A. ընկերության հետ, մասնավորապես, երբ polo.am օգտատերը ձեռք է բերում ապրանք երրորդ անձի հասցեով այն ուղարկելու համար, երբ polo.am օգտատերը վճարում է մեկ այլ ստացողին առաքվող ապրանքի դիմաց, կամ երբ  polo.am օգտատերը ցանկանում է խորհուրդ տալ ընկերոջը polo.am ծառայությունները կամ վաճառքի համար առաջարկվող որոշակի ապրանքը: Նկատի ունենալով, որ նման դեպքերում անհնարին է սահմանել ներկայացվող տվյալների պատկանելիությունը անձնական տվյալների հստակ սուբյեկտին, G.A.P.A. ընկերությունը խնդրում է օգտատիրոջը, նախքան երրորդ անձանց անձնական տվյալների բացահայտումը, համոզվել, որ նրանք ունեն այդ անձանց համաձայնությունը, որ տվյալ անձինք իրազեկված են սույն Գաղտնիության քաղաքականության մասին: Այդ երրորդ անձանց համաձայնության բացակայության դեպքում, polo.am օգտատերն ինքնուրույն է կրում այդ երրորդ անձանց վերաբերվող տեղեկատվության և տյալների բացահայտման հետ կապված (ինչպես նաև այդ տվյալների ցանկացած այլ անպատշաճ և անօրինաչափ հետ կապված) պատասխանատվությունը: G.A.P.A. ընկերությունը նաև տեղեկացնում է, որ նման երրորդ անձանց համաձայնությունը չի պահանջվում, եթե այդ անձանց անձնական տվյալները արդեն ավելի շուտ հայտնվել էին նշված երրորդ անձի կողմից՝ polo.am կայքում գնում կատարելու միջոցով:

polo.am օգտատիրոջ անձնական տվյլաները պահպանվում են G.A.P.A. ընկերության կողմից մինչև անձնական տվյալների սուբյեկտի կողմից անձնական տվյալների համաձայնությունը անմիջականորեն հետ կանչելու պահը:

Այն դեպքում, եթե անձնական տվյալների սուբյեկտը ցանկանում է, որ G.A.P.A. ընկերությունը դադարեցնի նրա անձնական տվյալների մշակումը կամ արդիականացնի նման տվյալները, նա կարող է դիմել G.A.P.A. ընկերություն հեռախոսով կամ Հաճախորդների ծառայություն բաժնում էլեկտրոնային փոստի միջոցով՝ նշելով «Գաղտնիություն» թեման:

G.A.P.A. ընկերությունը մշակում է G.A.P.A. ընկերության հետ գործնական հարաբերությունների զարգացման մեջ շահագրգռված երրորդ անձանց անձնական տվյալները միայն այդ նպատակներով:

Անձնական տվյալների փոխանցումը երրորդ անձանց

polo.am օգտատիրոջ անձնական տվյալները չեն փոխանցվում երրորդ անձանց օրենսդրությամբ չնախատեսված և տեղեկատվության մշակման հայտարարված նպակատներում չներառված նպատակներով առանց անձնական տվյալների սուբյեկտից նախապես ստացված համաձայնության:

Անձնական տվյալները կարող են փոխանցվել երրորդ անձանց միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է պատվերը մշակելու համար՝ պատվիրած ապրանքի հետագա վաճառքի նպատակով, և, համապատասխանաբար, վաճառքի պայմանագրի կատարման և  ուղղակի մարքեթինգի համար:

Այդ նպատակներով անձնական տվյալները փոխանցվում են որոշակի ընկերություններին, որոնք, համաձայն G.A.P.A. ընկերության հրահանգների և փոխադարձ իրավաբանական պարտավորությունների, մշակում են օգտատիրոջ անձնական տվյալները բացառապես տեղեկատվության մշակման հայտարարված նպատակներով, այդ թվում նաև՝ polo.am կայքում առաջարկվող  ապրանքների վաճառքի և ծառայությունների մատուցման պայմանագրի կատարման նպատակով:

Անձնական տվյալների մշակմամբ զբաղվում են՝

1. Դատա-կենտրոնը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում G.A.P.A. ընկերության սերվերների տեղադրման հետ կապված նպատակներով.

2. Բանկ՝ վճարումների մշակման հետ կապված նպատակներով,

3. Առաքման ծառայությունը՝ polo.am կայքում գնված ապրանքների բեռնաբարձման և առաքման հետ կապված նպատակներով,

4. Call-կենտրոն՝ polo.am կայքի օգտատերերին հասանելի հեռախոսազանգերի մշակման կենտրոնի և հաճախորդների սպասարկման բաժինների գործառնության հետ կապված նպատակներով:

Բացի այդ, անձնական տվյալները պաշտոնական հայտով կարող են փոխանցվել ոստիկանությանը կամ այլ իրավասու մարմիններին՝ համաձայն գործող օրենսդրության նորմերի (օրինակ՝ այն դեպքում, եթե G.A.P.A. ընկերությանը պահանջվում է աջակցել polo.am կայքում խարդախության կանխմանը):

Բոլոր վերոգրյալ դեպքերում անձնական տվյալների մշակման համար անձնական տվյալների սուբյեկտի առանձին համաձայնությունը չի պահանջվում:

Անձնական տվյալները չեն հրապարակվում, չեն տարածվում և չեն փոխանցվում երրորդ անձանց առանց անձնական տվյալների սուբյեկտների նախնական ծանուցման նման՝ առանց իրենց համաձայնության հրապարակման, տարածման կամ փոխանցման մասին (եթե նման համաձայնություն ստանալու անհրաժեշտությունը նախատեսված է գործող օրենսդրությամբ):

G.A.P.A. ընկերության անձնական տվյալների տրամադրման պարտադիր կամ կամընտրական բնույթը

G.A.P.A. ընկերությանը տրամադրված անձնական տվյալները (մասնավորապես՝ անուն, ազգանունը, հասցեն՝ հաշիվը ներկայացնելու և առաքման համար, վճարման քարտի համարը և անվտանգության ծածկագիրը, հեռախոսահամարը) անհրաժեշտ են polo.am կայքում ապրանքների ձեռքբերման պատվերի մշակման համար, տվյալ վեբ-կայքում տրամադրվող այլ ծառայությունների մատուցման համար՝ անձնական տվյալների սուբյեկտի հարցմամբ, ինչպես նաև այն դեպքում, երբ անձնական տվյալներն անհրաժեշտ են գործող օրենսդսրությամբ վերադրվող պարտավորությունների կատարման համար:

G.A.P.A. ընկերությանը որպես պարտադիր նշված անձնական տվյալներ ներկայացնելուց հրաժարվելը կարող է հանգեցնել polo.am կայքում վաճառքի համար առաջարկվող ապրանքների ձեռքբերման պատվերի G.A.P.A. ընկերության կողմից մշակման անհնարինությանը կամ polo.am կայքում առաջարկվող այլ ծառայությունների մատուցումից մերժում:

Որոշել, թե երբ այս կամ այն անձնական տվյալների տրամադրումը հանդիսանում է պարտադիր և ոչ պարտադիր պահաջված ծառայությունների մատաուցման կամ polo.am կայքում ապրանքներ գնելու համար, կարելի է ըստ տողերում (*) նշանի առկայության:

Մյուս կողմից, G.A.P.A. ընկերությանը պայմանագրային պարտավորությունների կատարման կամ անհրաժեշտ ծառայությունների մատուցման համար պահանջվող տվյալներից բացի այլ անձնական տվյալների տրամադրումը հանդիսանում է ոչ պարտադիր և ոչ մի ազդեցություն չունի տվյալ վեբ-կայքի օգտագործման և դրանում առաջարկվող ծառայությունների կամ polo.am կայքում ապրանքների ձեռքբերման վրա:

Ոչ պարտադիր անձնական տվյալների չներկայացումը չի հանգեցնում որևէ հետևանքների կամ օգտատիրոջ համար որևէ արտոնությունների կորստի:

Անձնական տվյալների սուբյեկտի իրավունքները

Անձնական իրավունքների սուբյեկտն իրավունք ունի ցանկացած պահին G.A.P.A. ընկերությունից ստանալ իր անձնական տվյալների մշակմանը վերաբերվող տեղեկատվություն, այդ թվում հետևյալը պարունակող՝

1. G.A.P.A. ընկերության կողմից անձնական տվյալների մշակման փաստաի հաստատում,

2. անձնական տվյալների մշակման իրավական հիմունքները,

3. անձնական տվյալների մշակման նպատակները և G.A.P.A. ընկերության կողմից կիրառվող եղանակները,

4. G.A.P.A. ընկերության անվանումը և գտնվելու վայրը, տեղեկություններ այն անձանց մասին (բացառությամբ G.A.P.A.ընկերության աշխատողների), ում հասանելի են անձնական տվյալները կամ ում կարող են հրապարակվել անձնական տվյալները՝ օպերատորի հետ պայմանագրի կամ գործող օրենսդրության հիման վրա,

5. անձնական տվյալների համապատասխան սուբյեկտին վերաբերվող մշակվող անձանական տվյալները, դրանց ստացման աղբյուրը,

6. անձնական տվյալների մշակման ժամկետներն, այդ թվում նաև՝ դրանց պահպանման ժամկետները,

7. անձնական տվյալների սուբյեկտի կողմից իրավունքների իրականացման կարգը,

8. տեղեկատվություն տվյալների իրականացված կամ ենթադրվող անդրսահմանային փոխանցման մասին,

9. օպերատորի հանձնարարության անձնական տվյալների մշակում իրականացնող իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը, եթե մշակումը հանձնարարված է կամ հանձնարարվելու է երրորդ անձին,

10. գործող օրենսդրությամբ նախատեսված այլ տեղեկություններ:

Այդ ցանկից տեղեկատվության մի մասն արդեն պարունակվում է սույն Գաղտնիության քաղաքականությունում:

Վերոգրյալ տեղեկատվությունը ստանալու համար անձնական տվյալների սուբյեկտը կարող է դիմել G.A.P.A. ընկերություն հեռախոսով կամ Հաճախորդների ծառայության բաժնում էլեկտրոնային փոստի միջոցով՝ ընտրելով «Գաղտնիություն» թեման:

Անձնական տվյալների սուբյեկտը նաև իրավունք ունի ցանկացած պահին պահանջելու G.A.P.A. ընկերությունից կատարել կամ ինքնուրույն կատարել հետևյալ գործողությունները՝

1. նրա անձնական տվյալների ճշգրտում, դրանց արգելափակում կամ ոչնչացում այն դեպքում, եթե անձնական տվյալները ոչ լրիվ են, հնացած են, ճշգրիտ չեն, ստացված են անօրինական եղանակով կամ պարտադիր չեն մշակման հայտարարված նպատակի համար, ինչպես նաև ձեռնարկել օրենքով նախատեսված միջոցներն իր իրավունքների պաշտպանության համար,

2. հիմնավորված պատճառներով արտահայտել առարկում՝ ամբողջությամբ կամ մասամբ, իր անձնական տվյալների մշակման վերաբերյալ, նույնիսկ եթե այն վերաբերվում է այն նպատակների համար, որոնց համար այդ տվյալները հավաքվել էին,

3. արտահայտել առարկում՝ ամբողջությամբ կամ մասամբ, գովազդի կամ ուղղակի մարքեթինգի, մարքեթինգային հետազոտությունների անցկացման նպատակներով, առևտրային տեղեկատվական նյութերի առաքման համար իր անձնական տվյալների մշակման վերաբերյալ:

Անձնական տվյալների սուբյեկտը կարող է ազատ և ցանկացած պահին օգտվել իր իրավունքներից՝ գործող օրենսդրության պահանջների պահպանման պայմանով, և կարող է դիմել G.A.P.A. ընկերություն հեռախոսով կամ Հաճախորդների ծառայության բաժնում էլեկտրոնային փոստի միջոցով՝ ընտրելով «Գաղտնիություն» թեման:

Անձնական տվյալների սուբյեկտների համաձայնությունը և հրաժարումը

G.A.P.A. ընկերությունը մշակում է անձնական տվյալները միայն անձնական տվյալների կոնկրետ սուբյեկտից ազատ արտահայտված համաձայնություն ստանալուց հետո:

Առանձին նախնական համաձայնություն պահանջվելու է նրան գովազդային նյութերի, ուղղակի մարքեթինգի նյութերի կամ G.A.P.A. ընկերության կողմից տրամադրվող ծառայությունների հետ կապված այլ առևտրային տեղեկատվական հաղորդագրությունների ուղարկման համար, այդ թվում նաև՝ փոստային առաքումների, էլեկտրոնային փոստի, հեռախոսի (հեռախոսազանգեր, sms) միջոցով:

Ամեն անգամ, երբ, համաձայն գործող օրենսդրության, պահանջվելու է անձնական տվյալների սուբյեկտի համաձայնությունը նրա անձնական տվյալների մշակման համար, G.A.P.A. ընկերությունը նախապես կտեղեկացնի նրան այդ մասին և կտրամադրի հնարավորություն՝ նման համաձայնությունը նշված եղանակով արտահայտելու հնարավորություն:

G.A.P.A. ընկերությունը իրազեկում է օգտատիրոջը, որ, համաձայն գործող օրենսդրության, անձնական տվյալների սուբյեկտի համաձայնությունը չի պահանջվում, և G.A.P.A. ընկերությունը կարող է մշակել polo.am կայքի օգտատիրոջ անձնական տվյալներն առանց նման համաձայնության այն դեպքում, եթե նման մշակումն անհրաժեշտ է G.A.P.A. ընկերության վրա դրված իրավաբանական պարտավորությունների կատարման համար, կամ եթե նման մշակումն անհրաժեշտ է օգտատիրոջ կողմից տեղադրված պատվերների մշակման համար (օրինակ, polo.am կայքում ապրանքներ գնելուց կամ polo.am կայքի միջոցով կոնկրետ սերվիսների օգտագործման հայտերի ժամանակ):

Բոլոր դեպքերում, օգտատերն իրավունք ունի ցանկացած պահին հրաժարվել որոշակի օգտագործվող... հետ կապված մարքեթինգային հաղորդագրությունները ստանալուց:

Անվտանգության միջոցները

G.A.P.A. ընկերությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցները անձնական տվյալների անվտանգությունն ու պաշտպանությունն ապահովելու համար՝ չթույլատրված մուտքը, հրապարակումը, հանկարծակի կամ անօրինաչափ ոչնչացումը, հանկարծակի կորուստը, փոփոխությունները, ինչպես նաև անձնական տվյալների բոլոր այլ անօրինական ձևերը կանելու համար՝ համաձայն սույն Գաղտնիության քաղաքականության:

Այնուամենայնիվ, G.A.P.A. ընկերությունը չի կարող երաշխավորել, որ վաբ-կայքի և polo.am կայք տվյալների ու տեղեկատվության փոխանցման պաշտպանության համար ձեռնարկած միջոցները լիովին կանխում կամ բացառում են տվյալների չթույլատրված մուտքի կամ կորստի ցանկացած ռիսկը:

Հնարավոր ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով, polo.am օգտատիրոջը խորհուրդ է տրվում լրացուցիչ զինել իր համակարգչային սարքը ցանցով տվյալների փոխանցման և ընդունման պաշտպանության ծրագրային պաշտպանության միջոցներով (օրինակ՝ արդիական հակավիրուսային համակարգով), ինչպես նաև համոզվել, որ իր համացանցի մատակարարը ձեռնարկել է բավարար միջոցներ՝ ցանցով տվյալների փոխանցման անվտանգության ապահովման համար (օրինակ՝ օգտագործելով բրանդմաուէրներ և սպամից պաշտպանության ֆիլտրեր):

Сookie

polo.am կայքն օգտագործում է տվյալների հավաքման ավտոմատացված համակարգեր, ինչպիսին են "cookie" ֆայլրերը:

Сookie իրենց ներկայացնում են սերվերով բրաուզերի վրա և օգտատիրոջ սարքի վրա փոխանցվող տեղեկությունների լրակազմ:

Այդպես, ավտոմատ կարգով հավաքվում են օգտատիրոջ IP հասցեն և այլ տեղեկությունները, որոնք վերաբերվում են օգտատիրոջ տվյալների տրաֆիկին կամ օգտատիրոջ նախապատվություններին polo.am կայքում նավիգացիայի ժամանակ:

Տվյալները մշակվում են համընդհանուր և անձազրկված տեսքով՝ առևտրային նպատակներով. այդպիսով cookie չեն պարունակում անձնական տվյալների մասին տեղեկատվություն, սակայն միաժամանակ թույլ են տալիս կապել օգտատիրոջը polo.am կայքին հաղորդած իր անձնական տեղեկատվության հետ:

Նշված տվյալները հավաքվում են վեբ-կայքով նավիգացիայի ընթացքում cookie միջոցով՝ ուղղակի և ավտոմատ եղանակով, գործառնական ֆունկցիայի իրականացման շրջանակներում, և չի օգտագործվում անձնական տվյալների սուբյեկտների նույնականացման համար:

Մարքեթինգային նպատակներով օգտագործվող cookie նախատեսված են yooх.com օգտատիրոջ նավիգացիայի բարելավման, պատվերի ձևակերպման արագացման, ինչպես նաև G.A.P.A. ընկերության սպասարկման մակարդակի բարձրացման համար. polo.am կայքում նավիգացիայի ընթացքում տվյալ cookie կիրառվում են օգտատիրոջ հետաքրքրություններին և նախապատվություններին համապատսախանող ապրանքների ցուցադրման համար:

Երրորդ անձանց cookie-րը թույլ են տալիս օգտատերին անել G.A.P.A. ընկերության գործընկերների վեբ-կայքերում տեղադրված առևտրային առաջարկներ: Երրորդ անձանց cookie-րից ստացված տեղեկատվությունը չի վերահսկվում G.A.P.A. ընկերության կողմից, այլ գտնվում է երրորդ անձանց վերահսկման ներքո:

Սոցիալական ցանցերի cookie-րը թույլ են տալիս իրականացնել սոցիալ ցանցերի և polo.am օգտատիրոջ միջև փոխգործակցությունը:

Сookie-րը պահպանվում են G.A.P.A. ընկերության սերվերներում, և ոչ ոք չունի դրանցում պարունակվող տեղեկատվության մուտքի հնարավորություն: Сookie ֆյալերի միջոցով հավաքված տեղեկատվությունը մշակվում է G.A.P.A. ընկերության կողմից համընդհանուր և անձազերծված տեսքով՝ օգտատիրոջ կարիքներին և նախապատվություններին համապատասխան իր ծառայությունների և վեբ-կայքի օպիտմալացման համար:

Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր բրաուզերում առկա է յուրաքանչյուր սեանսից հետո cookie-րի հեռացման հնարավորություն: Նման գործառնության կատարման հրահանգները պարունակվում են յուրաքանչյուր բրաուզերի «Կարգաբերումներ» բաժնում: Եթե անձնական տվյալների սուբյեկտը ցանկանում է հեռացնել cookie-րը, նա կարող է դիմել օգտագործվող համացանցի բրաուզերի տեղեկագրում պարունակվող հեռացման հրահանգին: 

Сookie-րի օգտագործման թույլտվությունն անհրաժեշտ է վեբ-կայքի և դրա սերվիսների օգտագործման, այդ թվում նաև՝ ապրանքների գնման համար:

Եթե cookie-րի վերացման ընթացակարգը մեկնարկվել է ամբողջությամբ կամ մասնակիորեն, G.A.P.A. ընկերությունը չի կարող երաշխավորել, որ polo.am վեբ-էջերը և/կամ որոշակի ծառայությունների մատուցումը գործելու են կայքում պատշաճ կերպով:

Այլ վեբ-կայքերի հղումներ

polo.am կարող է պարունակել այլ վեբ-կայքերի հղումներ, որոնք կարող են կապված չլինել polo.am կամ G.A.P.A. ընկերության հետ:

G.A.P.A. ընկերությունը չի վերահսկում և չի հետևում այդ վեբ-կայքերը և դրանց պարունակությունը:

G.A.P.A. ընկերությունը պատասխանատվություն չի կրում նման կայքերի պարունակության և/կամ այդ վեբ-կայքերի այցելման ժամանակ անձնական տվյալների գաղտնիության և անձնական տվյալների մշակման վերաբերյալ նրանց կողմից ընդունված կանոնների համար:

G.A.P.A. ընկերությունը խնդրում է զգույշ լինել polo.am կայքում տեղադրված հղումներով այդ վեբ-կայքեր անցնելու ժամանակ և ուշադիր կարդալ Գաղտնիության քաղաքականության համապատասխան պայմանները: polo.am գաղտնիության քաղաքականությունը կիրառելի չէ երրորդ կողմերի կողմից կառավարվող վեբ-կայքերի նկատմամբ:

Այլ վեբ-կայքերի հղումները տրամադրվում են polo.am կայքում բացառապես օգտատերերին օգնելու նպատակով՝ Համացանցում վեբ-կայքեր փնտրելու և դիտելու  և Համացանցում վեբ-կայքերի այլ հղումների օգտագործման համար: Երբ G.A.P.A. ընկերությունը տրամադրում է հղումներ այլ վեբ-կայքերի, G.A.P.A. ընկերությունը օգտատիրոջը չի տալիս խորհուրդներ այցելել այդ վեբ-կայքերը և չի տրամադրում որևէ երաշխիքներ դրանց պարունակության կամ այդ վեբ-կայքերում Համացանցի օգտատիրոջը տրամադրվող կամ վաճառվող ծառայությունների կամ արտադրանքի վերաբերյալ:

Կոնտակտային տեղեկատվություն

polo.am կայքում անձնական տվյալների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու անհրաժեշտության դեպքում, օգտատերը կարող է դիմել G.A.P.A. ընկերություն հեռախոսով կամ Հաճախորդների ծառայության բաժնում էլեկտրոնային փոստի միջոցով՝ ընտրելով «Գաղտնիություն» թեման:

Կիրառելի օրենքը

G.A.P.A. ընկերությունը, հանդիսանալով հայկական ընկերություն, իր գործունեությունն իրականացնում է համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության: Բացի այդ //www.polo.am/ կայքը գործում է համաձայն անձնական տվյալների պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների:

G.A.P.A. ընկերության կայքերի օգտագործման կապակցությամբ առաջացող բոլոր վեճերը, տարաձայնությունները կամ պահանջները ենթակա են քննարկման Երևանի (Հայաստան) դատարանում, որն ունի բացառրի իրավասություն:

G.A.P.A. ընկերության Գաղտնիության քաղաքականության փոփոխում և թարմացում

G.A.P.A. ընկերությունն իրավունք ունի կատարել փոփոխություններ, թարմացնել՝ ամբողջությամբ կամ մասնակիորեն, polo.am Գաղտնիության քաղաքականությունը՝ հաշվի առնելով անձնական տվյալների պաշտպանությունը և polo.am օգտատիրոջ իրավունքների պաշտպանությունը կանոնակարգող գործող օրենսդրության և նորմատիվ փաստաթղթերի պահանջների փոփոխումը:

G.A.P.A. ընկերությունը խորհուրդ է տալիս օգտատիրոջը կանոնավոր կերպով դիտել վեբ-կայքի սույն բաժինը՝ G.A.P.A. ընկերության Գաղտնիության քաղաքականության վերջին թարմացված տարբերակի հրապարակումը վերահսկելու համար:

Վերջին փոփոխությունը՝ 2018թ. մայիս

Առաքման քաղաքականությունը

Polo.am- ը իրականացնում է առաքում FedEx, Major-Express և EMS փոստային ծառայությունների միջոցով վավեր պայմանագրերի հիման վրա:

Առաքման արժեքը ներառված չէ ապրանքների գների մեջ, այն հաշվարկվում է առցանց հաշվիչի միջոցով և կախված է առաքման երկիրից և քաղաքից:

Polo.am- ը առաքման ծառայությոան համար չի իրականացնում առեւտրային եկամտագանձում, առաքման գնահատված արժեքը հաշվի է առնում մեր գործընկերներից ստացված կորպորատիվ զեղչը:

Առաքման ընթացքում բեռի անվտանգության համար պատասխանատվությունը կրում է առաքման ծառայությունը, որը իրականացնում է կոնկրետ առաքում:

Լրացուցիչ մանրամասների համար անցեք «Հաճախորդների սպասարկում» բաժնում «Առաքում» մասը:

Վերադառձի քաղաքականություն

Վերադարձի քաղաքականություն

Մեր նպատակն է մեր հաճախորդների առավելագույն բավարարվածությունը: Եթե որևէ պատճառով ստացված պատվերը չի բավարարում ձեզ, դուք իրավունք ունեք դրանք polo.am-ից ստանալու ամսաթվից 10 (տասը) օրվա ընթացքում վերադարձնել դրանք: G.A.P.A.  ընկերությունը պետք է ստանա վերադարձվող ապրանքները 30 (երեսուն) օրվա ընթացքում՝ սկսած ձեզ պատվերն առաքելու ամսաթվից: Ապրանքների վերադարձը կարող է իրականացվել ցանկացած փոխադրողի միջոցով:

Անհրաժեշտ է համապատասխան հաղորդագրություն ուղարկել Հաճախորդների սպասարկման կայքէջում կամ [email protected] հասցեով `պարտադիր նշելով հաղորդագրությունում վերադարձվող պատվերի համարը, որից հետո մենք կսկսենք վերադարձի ձևակերպումը

Ապրանքի վերադարձն այլ պարանքի հետ փոխարինմամբ չի թույլատրվում:

Վերադարձի պայմանները

Վերադարձը համարվում է իրավաչափ հետևյալ պայմանների ամբողջական պահպանման դեպքում՝

ա) ապրանքը վերադարձնելու հետ կապված դիմումը պետք է ուղարկվի polo.am կայքէջ, պատվերի ստացման ամսաթվից տասը (10) օրվա ընթացքում,

բ) վերադարձվող ապրանքները չպետք է լինեն օգտագործված, հագած, լվացած, ձևափոխված և/կամ վնասված,

գ) ապրանքների վրա պետք է լինի նույնականացման պիտակը, միանգամյան օգտագործման փաթեթավորմամբ,

դ) ապրանքները պետք է վերադարձվեն ամբողջական և չօգտագործված վիճակում, սկազբնական փաթեթավորմամբ,

ե) G.A.P.A. ընկերությունը պետք է ստանա ապրանքները 30 (երեսուն) օրվա ընթացքում՝ սկսած այն ամսաթվից, երբ դուք ստացել եք առաքումը:

Բոլոր վերոգրյալ պահանջների կատարման դեպքում G.A.P.A. ընկերությունը փոխհատուցում է վերադարձված գնված ապրանքների լրիվ արժեքը: Վերադարձման ենթակա չեն ձեռքբերված ապրանքների առաքման հետ կապված ցանկացած տուրքերը, հարկերը և գանձումները: Եթե վերադարձվող ապրանքները չեն կարող ընդունվել, ձեզ կտեղեկացնեն: Այդ դեպքում կարող է կազմակերպվել վերադարձված ապրանքների հետվերադարձում ձեզ, սակայն G.A.P.A. ընկերությունը չի վճարում դրա հետ կապված ծախսերը: Եթե դուք հրաժարվում եք նշված հետվերադարձից, G.A.P.A. ընկերությունն իրավունք ունի թողնել ապրանքներն իր մոտ՝ չվերադարձնելով դրա արժեքը:

Ուշադրություն դարձրեք, որ ձեռքբերված ապրանքների առաքման կապակցությամբ ձեր կողմից վճարված ցանկացած տուրքերը, հարկերը և գանձումները ենթակա չեն փոխհատուցման:

Վերադարձվող ապրանքների առաքում

Դուք իրավունք ունեք G.A.P.A. ընկերություն առաքման համար օգտագործել փոխադրման ցանկացած փոխադրման ծառայություն, ընդ որում վերադարձվող ապրանքների առաքումն իրականացվում է ձեր հաշվին: Համոզվեք, որ դուք ճիշտ եք լրացրել և ներդրել առաքման մեջ մաքսային ձևակերպման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Խորհուրդ է տրվում դիմել տեղական մաքսային մարմիններ և/կամ ընտրված փոխադրման ծառայություն և համոզվել, որ ներկայացված է փաստաթղթերի ամբողջական լրակազմը: G.A.P.A. ընկերությունը պատասխանատվություն չի կրում առաքումները մաքսատանը ուշացնելու համար՝ փաստաթղթերի բացակայության կամ փաստաթղթերի ոչ ամբողջական լրակազմիպատճառով: Այդ պատճառով G.A.P.A. ընկերությունը խորհուրդ է տալիս ընտրել փոխադրման այն ծառայությունը, որն ապահովում է առաքումների մշտական վերահսկման հնարավորություն: Համոզվեք, որ առաքման ընտրված տեսակը երաշխավորում է առաքումը 30 (երեսուն) օրվա ընթացքում՝ սկսած ձեր կողմից պատվերը ստանալու ամսաթվից:

Արժեքի փոխհատուցման ժամկետները և ընթացակարգերը

Նրանից հետո, երբ G.A.P.A. ընկերությունը կստանա վերադարձված ապրանքները և կստուգի, որ դրանք բավարարեն բոլոր պահանջներին, ձեզ էլեկտրոնային փոստով կուղարկվի վերադարձված ապրանքների ստացման հաստատումը: Անկախ ձեր կողմից ընտրված վճարման եղանակից (վարկային կամդեբետայինքարտ,PayPalհամակարգ), միջոցներիփոխհատուցման ընթացակարգը սկսվում է 30 (երեսուն) օրվա ընթացքում, սկսած այն ամսաթվից, երբ G.A.P.A. ընկերությունը ստացել է ապրանքները վերադարձնելու ձեր մտադրության մասին տեղեկատվություն, և G.A.P.A. ընկերության ստուգումից հետա առ այն, որ վերադարձի ընթացակարգը կատարվել է վերոգրյալ պայմաններին համապատասխան:

Վերադարձի հաստատման դեպքում ապրանքի սկզբնական առաքման համար վճարված գումարը նույնպես ենթակա է վերադարձի:

Վերադարձված ապրանքների դիմաց վճարված գումարի փոխհատուցման համար անհրաժեշտ ժամանակահատվածը կախված է վճարման օգտագործված եղանակից՝

- վարկային կամ դեբետային քարտով վճարմամբ գնման համար՝ վճարման փոխհատուցման ժամանակը կախված է լինելու քարտը թողարկած վճարման համակարգի քաղաքականությունից:

- PayPal-ի միջոցով գնման համար՝ դրամական միջոցների վերադարձըկատարվում է PayPal հաշվի վրա. մուտքագրումն արտացոլվում է անմիջապես:

Երրորդ անձանց նվերների դեպքում, գնման դիմաց վճարված գումարը փոխհատուցվում է վճարում կատարած անձին:

Միանգամյա օգտագործման փաթեթավորում

G.A.P.A. ընկերության կողմից վաճառվող բոլոր ապրանքները մատակարարվում են նույնականացման պիտակով, որը փակցված է պիտակին կամ միանգամյա օգտագործման փաթեթավորման վրա, եթե այդպիսն նախատեսված է: Առանց պիտակի կամ փաթեթավորման վերադարձված ապրանքները հետ չեն ընդունվում:

Վաճառքի Պայմանները

Վաճառքի պայմանները

Վաճառքի հետևյալ ընդհանուր պայմանները կանոնակարգում են մեր վեբ-կայքում (այսուհետ՝ «polo.am կայք») ապրանքների առաջարկումն ու վաճառքը:

polo.am կայքում ձեռք բերված ապրանքները վաճառվում են անմիջականորեն «G.A.P.A.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության(այսուհետ՝«G.A.P.A. ընկերություն») կողմից, որը Հայաստանի Հանրապետությունում ունի գրանցված գրասենյակ՝ քաղաք Երևան, Կորյունի 1-ին նրբ 10, բն 55 հասցեում, ՀՎՀՀ 02657694Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ, ուղարկելով հարցում «Հաճախորդների ծառայություն» բաժնում /սեղմեք այստեղ հաճախորդների ծառայության հետ կապնվելու համար/

Եթե ձեզ պահանջվում է օգնություն, անցեք «Հաճախորդների ծառայություն» բաժին, որտեղ բերված է տեղեկատվություն պատվերների ձևակերպման և առաքման, արժեքի փոխհատուցման, polo.am կայքում ձեռք բերված ապրանքների վերադարձի մասին, ինչպես նաև polo.am կայքում առաջարկվող ծառայությունների մասին այլ ընդհանուր տեղեկատվություն: Ցանկացած այլ իրավաբանական տեղեկատվություն ստանալու համար անցեք հետևյալ բաժիններ՝ ընդհանուր դրույթներ, գաղտնիության քաղաքականություն և վերադարձի քաղաքականություն:

1. Գործարարության վարման քաղաքկանություն

1.1

G.A.P.A. ընկերությունն առաջարկում է ապրանքներ polo.am կայքում վաճառքի համար. նրա կողմից առաջարկվող էլեկտրոնային առևտրի ծառայությունները նախատեսված են բացառապես վերջնական սպառողների համար (այսուհետ՝ «Սպառողներ»):

1.2

Սպառող է համարվում ցանկացած ֆիզիկական անձ, որը գործում է նրա առևտրին, բիզնեսին կամ մասնագիտությանը չվերաբերվող նպատակներով: Եթե դուք չեք հանդիսանում սպառող, խնդրում ենք ձեռք չբերել ապրանքներ polo.am կայքում:

1.3

G.A.P.A. ընկերությունն վերապահում է իրավունք չմշակել այն պատվերները, որոնք ստացվել են սպառող չհանդիսացող օգտատերերից, ինչպես նաև ցանկացած այլ պատվերները, որոնք չեն համապտասխանում G.A.P.A. ընկերության գործարարության վարման քաղաքականությանը:

1.4

polo.am կայքում առաջարկվող ապրանքներին վերաբերվող գնման պատվերների առաջարկումը, փոխանցումը և հաստատումը polo.am կայքի օգտատերերի և G.A.P.A. ընկերության միջև կանոնակարգվում է բացառապես սույն ընդհանուր դրույթներով և վաճառքի պայմաններով:

1.5

Ընդհանուր դրույթները և վաճառքի պայմանները չեն կանոնակարգում polo.am կայքում տեղադրված հղումներում, բաներների վրա կամ այլ հիպերտեքստային հղումներում երրորդ կողմերի կողմից իրականացվող ծառայությունների առաջարկների կամ ապրանքների վաճառքի վրա: Խորհուրդ է տրվում նման երրորդ կողմերի մոտ պատվերի ձևակերպումից կամ ապրանքների գնումից առաջ ուսումնասիրել տվյալ երրորդ կողմի պայմանները և դրույթները, քանի որ G.A.P.A. ընկերությունը ոչ մի դեպքում պատասխանատվություն չի կրում երրորդ կողմերի կողմից առաջարկվող ծառայությունների մատուցման համար կամ polo.am կայքի օգտատերերի և երրորդ կողմերի միջև էլեկտրոնային առևտրի գործարքների կատարման համար:

2. G.A.P.A.ընկերության հետ պայմանագրի կատարումը

2.1

polo.am կայքում առաջարկվող մեկ կամ մի քանի ապրանքների գնման պատվեր ձևակերպելու համար, դուք պետք է լրացնեք պատվերի էլեկտրոնային ձևը և ուղարկել այն էլեկտրոնային ձևով G.A.P.A. ընկերություն՝ ըստ համապատասխան հրահանգների:

2.2

Պատվերի ձևում պարունակվում է հղում սույն ընդհանուր դրույթների և վաճառքի պայմանների վրա, ինչպես նաև յուրաքանչյուր պատվիրված ապրանքի հիմնական բնութագրերի մասին տեղեկատվություն (նշելով արտադրանքի մեկ միավորի գինը), յուրաքանչյուր ապրանքի ձեռքբերման համար նախատեսված վճարման տեսակի նշումը, ձեռքբերված ապրանքների առաքման պայմանները, առաքման տեսակը և արժեքը և ձեռքբերված ապրանքների վերադարձի համար պայմանների և դրույթների նշումը:

2.3

Պատվերը համարվում է ձևակերպված G.A.P.A. ընկերության կողմից պատվերի ձևը էլեկտրոնային ձևով ստանալուց և պատվերում նշված տեղեկատվության ճշտությունը ստուգելուց հետո:

2.4

Պատվերն ուղարկելուց առաջ ցուցադրվում է էկերան, որի վրա ձեզ տրամադրվում է հնարավորություն ուշադիր կարդալ սույն ընդհանուր դրույթները և վաճառքի պայմանները, տպել սույն ընդհանուր դրությները տպելու գոծառույթի միջոցով կամ պահպանել սույն ընդհանուր դրույթների պատճենը սեփական օգտագործման համար:

2.5

Պատվերի ձևը մուտքագրվում է մեր տվյալների բազայի մեջ՝ պատվերի մշակման համար օրենքով նախատեսված հետաձգմամբ:

2.6

Նախքան պատվերի ձևի ուղարկումը, կցուցադրվի հաղորդագրություն՝ մուտքգրված տվյալները ստուգելու և հնարավոր սխալներն ուղղելու առաջարկով:

2.7

G.A.P.A. ընկերություն ուղարկվող պատվերները պետք է լինեն անգլերեն լեզվով:

2.8

Պատվերն ուղարկելուց հետո, այն մշակվելու է G.A.P.A. ընկերության կողմից:

2.9

G.A.P.A. ընկերությունն իրավունք ունի չմշակել գնման պատվերները, եթե չկան վճարունակության բավարար երաշխիքներ, եթե պատվերը լրիվ ձևակերպված չէ կամ սխալ է ձևակերպված, ինչպես նաև եթե պատվիրված ապրանքները արդեն առկա չեն: Վերը հիշատակված դեպքերում մենք կհայտնենք ձեզ էլեկտրոնային փոստով, որ ձեր պայմանագիրը կատարված չէ և որ G.A.P.A. ընկերությունը չի մշակել ձեր գնման պատվերը՝ նշելով համապատսխան պատճառը: Եթե polo.am կայքում առաջարկվող ապրանքները կայքի ձեր վերջին այցի դրությամբ կամ G.A.P.A. ընկերության կողմից ձեր պատվերի ձևը ստանալու պահի դրությամբ արդեն առկա չեն, G.A.P.A. ընկերությունը պարտավոր է ծանուցել ձեզ պատվիրված ապրանքների բացակայության մասին G.A.P.A. ընկերության կողմից ձեր պատվերը ստանալու օրվանից սկսած 30 (երեսուն) օրվա ընթացքում:

Եթե պատվերի ձևն ուղարկելուց հետո վճարվել է այն ապրանքների դիմաց, որոնք արդեն առկա չեն, G.A.P.A. ընկերությունը կփոխհատուցի այդ ապրանքների դիամց վճարված գումարը:

2.10

Պատվերի ձևը G.A.P.A. ընկերություն ուղարկելով՝ դուք անվերապահորեն ընդունում եք և պարտավորվում եք պահպանել սույն վաճառքի պայմանների պահանջները՝ G.A.P.A. ընկերության հետ ձեր պայմանագրի շրջանակներում: Եթե դուք համաձայն չեք սույն վաճառքի պայմանների որևէ դրույթի հետ, մի ուղարկեք polo.am կայքում առաջարկվող ապրանքի գնման պատվերի ձևը:

2.11

Ուղարկելով պատվերի ձևը՝ դուք ընդունում եք polo.am կայքում, այդ թվում նաև հղումների միջոցով հասանելի նյութերում, այդ թվում նաև՝ «Ընդհանուր դրույթներ», «Գաղտնիության քաղաքականություն» և «Վերադարձի քաղաքականություն» փաստաթղթերում բերված վաճառքի սույն պայմնները:

2.12

Նրանից հետո, երբ պատվերի ձևը կուղարկվի, G.A.P.A. ընկերությունը պետք է էլեկտրոնային փոստով ուղարկի ձեզ գնման պատվերի հաստատումը, որը պարունակում է պատվերի ձևում բերված տեղեկատվության ամփոփումը (ընդհանուր դրույթները և վաճառքի պայմանները, ապրանքների հիմնական բնութագրերը, գնի մասին մանրամասն տեղեկատվությունը, վաճառքի պայմնները, վերադարձի քաղաքականությունը և առաքման արժեքը):

Ուշադրություն դարձրեք, որ ընդհանուր գինը և առանձին ապրանքների գինը նշվում է՝ հաշվի չառնելով տեղական գանձումները, հարկերը և տուրքերը, որոնք դուք, հնարավոր է, պարտավոր կլինեք վճարել պատվիրված ապրանքները ձեր երկրում ստանալու համար: Ուշադրություն դարձրեք, արժութային փոխարժեքների տատանման և մաքսային կանոնակարգերի փոփոխման հետևանքով G.A.P.A. ընկերությունը հնարավորություն չունի նախապես տրամադրի տեղեկատվություն տուրքերի և հարկերի մասին, որոնք կարող են գանձվել պատվիրված ապրանքներից իշխանության տեղական մարմինների կողմից: Այդ գումարները համարվում են պատվերին չվերաբերվող և վճարվում են ի հավելումն պատվերի գումարի:

3. Երաշխիքներ և ապրանքի գնի նշում

3.1

polo.am կայքում մենք առաջարկում են վաճառքի համար բարձրորակ ապրանքներ: Տվյալ ապրանքներն արտադրվում են G.A.P.A. ընկերության կողմից և անցնում են մանրազնին ընտրություն՝ որակի վերահսկման օգտագործվող խիստ ընթացակարգերի հիման վրա:

3.2

G.A.P.A. ընկերությունը չի զբաղվում օգտագործված ապրանքների, թերի ապրանքների կամ սահմանված շուկայական չափանիշներին չհամապատասխանող որակով ապրանքների վաճառքով:

3.3

Ապրանքների հիմնական բնութագրերը polo.am կայքում ցուցադրվում են ապրանքի յուրաքանչյուր էջի վրա: polo.am կայքում ցուցադրվող ապրանքների պատկերները և գույները կարող են ոչ ստույգ համապատասխանել հագուստի իրական իրերին՝ օգտագործվող վեբ-բրաուզերի և մոնիտորի բնութագրերի և կարգաբերումների հետևանքով:

3.4

Գները կարող են փոփոխվել: Նախքան պատվերի համապատասխան ձևի ուղարկումը, ստուգեք վաճառքի վերջնական գինը:

3.5

Առաքման երկրին չհամապատասխանող երկրի կայքում կատարված պատվերները կամ այն պատվերները, որի առաքման հասցեով G.A.P.A. ընկերությունը չի կարող իրականացնել առաքում, ավտոմատ կարգով չեղարկվում են:

3.6

Բոլոր ապրանքներն առաքվում են միանգամյա օգտագործման փաթեթավորմամբ, փակցված նույնականացման պիտակով: Մի հեռացրեք ձեռքբեևվախ ապրանքի պիտակը կամ փաթեթավորումը, եթե մտադրված եք վերադարձնել ձեռք բերված ապրանքը:

3.7

Եթե դուք որոշում եք օգտվել ձեռքբերված ապրանքների ձեր վերադարձի իրավունքից, G.A.P.A. ընկերությունն իրավունք ունի չընդունել վերադարձվող ապրանքները, եթե դրանք վերադարձված են առանց համապատասխան պիտակի կամ փաթեթավորման, եթե դրանց սկզբնական վիճակը փոփոխված է կամ դրանք վնասված են:

4. Վճարումներ

4.1

Ապրանքների արժեքի և առաքման վճարումը պետք է իրականացվի համաձայն պատվերի ձևում նշված վճարման եղանակներից մեկի:

4.2

Վարկային կամ դեբետային քարտի միջոցով վճարման դեպքում, ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը (քարտի համարը, վավերականության ժամկետի ավարտի ամսաթիվը և այլն) ուղարկվում է, կիրառելով ծածկագրման պրոտոկոլը, BancaSella բանկ կամ դիստանցիոն էլեկտրոնային վճարումների ծառայություններ տրամադրող այլ բանկեր. այս եղանակով, երրորդ կողմերը ոչ մի հասանելիություն չեն ստանում դրանց նկատմամբ: Այդ տեղեկատվությունն օգտագործվում է G.A.P.A. ընկերության կողմից բացառապես ձեր գնմանը վերաբերվող գործողությունների կատարման համար կամ արժեքի փոխհատուցման վճարման համար, համաձայն ձեր մոտ առկա վերադարձի իրավունքի, ապրանքի վերադարձման դեպքում, կամ ոստիկանությանը խարդախության դեպքերի մասին տեղեկատվություն տրամադրելու համար: Ապրանքի արժեքը, առաքման համապատասխան արժեքով, որը նշված է պատվերի ձևում, դուրս է գրվում ձեր ընթացիք հաշվից ապրանքների փաստացի ուղարկման պահին:

5. Մաքսային վերահսկում և տուրքեր

5.1

Ձեր երկրի սահման հասնելուն պես, ձեր պատվերի պարունակությունից կարող են գանձվել մաքսային տուրքեր (որոնց մեջ կարող են մտնել հարկեր, տուրքեր, գանձումներ մշակման համար, մաքսային բրոկերի վարձատրությունը և այլն), որոնց վճարումը հանդիսանում է պատվեր ստացողի պարտավորությունը: G.A.P.A. ընկերությունը հնարավորություն չունի վերահսկե այդ գանձումները: Այդ պատճառով մենք խորհուրդ ենք տալիս ձեզ նախքան պատվերի ձևակերպումը հավաքել անհրաժեշտ տեղեկություններ մաքսատան տեղական բաժանմունքում: G.A.P.A. ընկերությունը հնարավորություն չունի նախապես հաշվարկել մաքսային գանձումները, հարկերը, տուրքերը և այլն, այդ պատճառով խորհուրդ ենք տալիս նման տեղեկատվության համար դիմել համապատասխան տեղական մարմիններ կամ մաքսային տեղական բաժանմունք:

5.2

Ինչպես ապրանքների արժեքն, այնպես էլ առաքման արժեքը, որը դուք վճարում եք G.A.P.A. ընկերությանը, ՉԵՆ ՆԵՐԱՌՆՈՒՄ մաքսային գանձումները, ներմուծման հարկերը, մաքսային բրոկերների միջնորդավճարները և տուրքերը:

5.3

Եթե դուք հրաժարվում եք պատվերից ստացման պահին կամ եթե հրաժարվում եք վճարել մաքսային գանձումները պատվերը ստանալուց, առաքումը վերադարձվում է G.A.P.A. ընկերությանը, որը նման դեպքում պետք է վճարի մաքսային տուրքերը և հետադարձ առաքման արժեքը: Եթե դուք ստանում եք պատվերը և վճարում եք մաքսային գանձումները առաքման ժամանակ, G.A.P.A. ընկերությունը չի փոխհատուցի ձեզ այդ գանձումների արժեքը ձեռք բերված ապրանքների վերադարձի դեպքում:

5.4

Մաքսատանը ապրանքների ձևակերպումը կարող է հետաձգել ձեր պատվերի առաքումը: Նման ուշացումների առաջացման դեպքում, դիմեք մաքսատան տեղական բաժանմունք: Դուք կարող եք ստանալ մաքսային գանձումների հաշիվ-ապրանքագիրը պատվերը ստանալուց հետո մի քանի շաբաթ անց կամ դրանից առանձին:

6. Ապրանքների բեռնաբարձում և առաքում

6.1

Ապրանքների բեռնաբարձման և առաքման հստակ ընթացակարգը նկարագրված է «Հաճախորդների ծառայություն» բաժնի «Առաքում» էջում: Խնդրում եքն ուշադիր ուսումնասիրել այդ բաժինը: Նշված բաժիններում բերված տեղեկատվությունը հանդիսանում են սույն ընդհանուր դրույթների և վաճառքի պայմանների աբաժանելի մասը և, հետևաբար, դուք պետք է ամբողջությամբ ընթերցեք և ընդունեք դրանք պատվերի ձևի ուղարկման պահին:

7. Հաճախորդների սպասարկում

7.1

Հարցերի առաջացման դեպքում, դուք միշտ կարող եք կապնվել հաճախորդների ծառայությանը: Ավելի մանրամսն տեղեկատվություն տեսեք «Հաճախորդների ծառայություն» բաժնում:

7.2

Մենք կցանկանայինք, որ սոցիալական ցանցերում (FacebookևInstagram) մեր կանալները ծառայեն  նաև որպեսհաղորդակցման և տեղեկատվության փոխանակման հարթակ:

Այդ էջերը բացված են բոլորի համար և որպես նպատակ ունեն օգտատերերի միջև շփումը: Ստորև համառոտ նշված են հետևյալ անթույլատերի վարքի ձևերը՝

ա) Մենք ուրախ ենք ստանալ ձեր արձագանքները և մեկնաբանությունները, եթե դրանք տեղի են և համապատասխան են. մենք վերապահում ենք իրավունք հեռացնել այն մեկնաբանությունները, որոնք չեն համապատասխանում կոնկրետ քննարկման առարկային, որոնք կապված են արտաքին կայքերի գործունեության հետ կամ այն առևտային ակցիաների հետ, որոնք թույլատրված չենG.A.P.A. ընկերության կողմից,

բ) Մենք հեռացնում ենք այն օգտատերերի մեկնաբանությունները, որոնք ունեն անպարկեշտ կամ անվայել բնույթ կամ ոտնահարում են տվյալ էջի կառավարչի, մոդերատորի կամ այլ օգտատերերի արժանապատվությունը: Չեն թույլատրվում նաև տարբեր փոքրամասնությունները՝ ազգային, քաղաքական, կրոնական և այլն, վիրավորող մեկնաբանությունները:

գ) Անթույլատրելի են համարվելու այն գնահատականները, որոնք խախտում են հեղինակային իրավունքները կամ պարունակում են գրանցված մակնիշների վրա հղումներ՝ առանց նրանց կողմից նախնական համաձայնության:

Այդ կապակցությամբ մենք ցանկանում ենք հիշեցնել Ձեզ, որ չեն թույլատրվում որևէ անօրինական գործողություններ, որոնք իրենց մեջ կրում են վտանգ կամ զրպարտություն, կամ ուղղված են երրորդ անձանց անձնական տվյալների տարածմանն՝ առանց նրանց համաձայնության: Տվյալ դեպքերում մենք դիմելու են համապատասխան մարմիններ:

Եթե անհրաժեշտ գտնենք, մենք կտեղեկացնենք Facebook և Instagram նման պարունակության առկայության մասին: Բացի այդ, վերոգրյալ վարքագծի կանոնների բազմաթիվ խախտումներից հետո, դրանց հրապարակման համար պատասխանատու օգտատերը կորղ է արգելափակվել:

Մենք նաև խնդրում ենք Ձեզ չտարածել որևէ տեղեկատվություն, որը ուղղակի կամ անուղղակի ձևով վերաբերվում է մեր կայքերում ձևակերպված Ձեր պատվերներին կամ Ձեր անձնական տվյալներին: Եթե դուք ունենք օգնության կարիք, ուղարկեք մեզ հարցում անձնական հաղորդագրության միջոցով: Հակառակ դեպքում խնդրում ենք Ձեզ շարունակել երկխոսությունը անձնական նամակագրության մեջ, այդպիսով տրամադրելով անմիջական և մասնավոր մուտքի հնարավորություն մեր Հաճախորդների ծառայությանը, որը տվյալ դեպքում վերապահում է իրավունք՝ չպատասխանելու հարցումների հանրային նամակագրության (չաթի) մեջ:

8. Ապրանքների վերադարձ

8.1

Դուք իրավունք ունեք վերադարձնել polo.am կայքում ձեռք բերված ապրանքները՝ չվճարելով տուժանք և չնշելով պատճառը՝ polo.am կայքում ձեռք բերված ապրանքները ստանալու ամսաթվից 10 (տասը) օրվա ընթացքում:

8.2

Ապրանքները վերադարձնելու համար անհրաժեշտ անհրաժեշտ է համապատասխան հաղորդագրություն ուղարկել Հաճախորդների սպասարկման կայքէջում կամ [email protected] հասցեով `պարտադիր նշելով հաղորդագրությունում վերադարձվող պատվերի համարը, որից հետո մենք կսկսենք վերադարձի ձևակերպումը
8.3

G.A.P.A. ընկերությունը պետք է ստանալ վերադարձվող ապրանքները 30 (երեսուն) օրվա ընթացքում սկսած ձեր կողմից ապրանքը ստանալու ամսաթվից:

8.4

Դուք իրավունք ունեք վերադարձվող ապրանքներըG.A.P.A. ընկերություն առաքելու համար օգտվել ցանկացած փոխադրման ծառայությունից, ընդ որում վերադարձվող ապրանքների առաքումն իրականացվում է ձեր հաշվին: Համոզվեք, որ դուք ճիշտ եք լրացրել մաքսային ձևակերպման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Խորհուրդ է տրվում դիմել տեղական մաքսային մարմիններ և/կամ փոխադրման ընտրված ծառայություն՝ որպեսզի համոզվեք, որ ներկայացված է փաստաթղթերի ամբողջական լրակազմը: G.A.P.A. ընկերությունը պատասխանատվություն չի կրում մաքսատանը առաքումների ուշացման համար՝ համապատասխան փաստաթղթերի բացակայության կամ փաստաթղթերի ոչ ամբողջական լրակազմի հետևանքով: 

Այդ պատճառով G.A.P.A. ընկերությունը խորհուրդ է տալիս ընտրել փոխադրման այն ծառայությունը, որն ապահովում է առաքումների մշտական վերահսկման հնարավորությունը: Համոզվեք, որ առաքման ընտրված տեսակը երաշխավորում է առաքումը 30 (երեսուն) օրվա ընթացքում՝ սկսած ձեր կողմից պատվերը ստանալու ամսաթվից:

8.5

Բացի վերոգրյալ 8.1, 8.2, 8.3 և 8.4 բաժիններում նկարագրված պայմանների և ընթացակարգերի կատարման անհրաժեշտությունից, ապրանքների վերադարձը համարվում է ճիշտ կատարված, երբ ամբողջությամբ կատարվել են հետևյալ պայմանները՝

վերադարձի էլեկտրոնային հարցումը պետք է ուղարկված լինի պատվերը ստանալու ամսաթվից 10 (տասը) օրվա ընթացքում.

ապրանքները պետք է լինեն չօգտագործված, չհագած, չլվացած և չվնասված,

ապրանքների վրա պետք է լինի նույնականացման պիտակը՝ միանգամյա օգտագործման փաթեթավորմամբ,

ապրանքները պետք է վերադարձվեն ամբողջական և չօգտագործված վիճակում՝ սկզբնական փաթեթավորման մեջ,

G.A.P.A. ընկերությունը պետք է ստանա ապրանքները 30 (երեսուն) օրվա ընթացքում՝ սկսած ձեր կողմից պատվերը ստանալու ամսաթվից:

8.6

Եթե ապրանքների վերադարձը կատարվել է սույն բաժնում բերված պայմաններին համապատասխան, G.A.P.A. ընկերությունը փոխհատուցում է վերադարձված ապրանքների արժեքը և առաքման արժեքը: Ձեռք բերված ապրանքների դիմաց վճարված բոլոր տուրքերը, հարկերը և գանձումները չեն փոխհատուցվում:

8.7

G.A.P.A. ընկերությունը փոխհատուցում է ձեզ ապրանքների գնման համար վճարված գումարը, ապարնքների առաքման արժեքի հետ, միայն այն դեպքում, եթե ապրանքները վերադարձված են այն պատճառով, որը կարող է վերագրվել G.A.P.A. ընկերությանն, օրիանկ, երբ ապրանքները չունեն հայտարարված հիմնական բնութագրերը, ունեն արտադրական արատներ կամ առաքվել են սխալմամբ:

8.8

G.A.P.A. ընկերությունը փոխհատուցում է վճարված գումարը հնարավորինս շուտ, բայց ցանկացած դեպքում, 30 (երեսուն) օրվա ընթացքում սկսած այն ամսաթվից, երբ G.A.P.A. ընկերությունը ստացել է ապրանքները վերադարձնելու ձեր մտադրության մասին տեղեկատվությունը: Վերոգրյալ պայմանների և դրույթների ամբողջական պահպանումը ստուգելուց հետո, G.A.P.A. ընկերությունն անմիջապես սկսում է արժեքի փոխհատուցման ընթացակարգն, ինչպես այն նկարագրված է 9-րդ բաժնում:

8.9

Այն դեպքում, եթե ապրանքների վերադարձը կատարվել է սույն վաճառքի պայմանների 8-րդ բաժնում բերված պայմանների և դրույթների խախտմամբ, դուք չունեք G.A.P.A. ընկերությանը վճարված գումարների փոխհատուցման իրավունք, սակայն այդ դեպքում դուք իրավունք ունեք ձեր հաշվին հետ ստանալ վերադարձված ապրանքներն այն վիճակում, որով դրանք վերադարձվել էին G.A.P.A. ընկերությանը: Եթե դուք չեք ցանկանում հետ ստանալ ապրանքներն այն վիճակում, որով դրանք վերադարձվել էին G.A.P.A. ընկերությանը, G.A.P.A. ընկերությունն իրավունք ունի թողնել այդ ապրանքներն իր մոտ՝ առանց վճարված գումարի փոխհատուցմանը:

9. Արժեքի փոխհատուցման ժամկետները և ընթացակարգերը

9.1

Վերադարձված ապրանքները ստանալուց հետո G.A.P.A. ընկերությունը ստուգում է վերագորյալ 8-րդ բաժնում պայմաններին ապրանքների համապատասխանությունը: Եթե G.A.P.A. ընկերությունը կարող է հաստատել, որ այդ պայմանները կատարվել են, G.A.P.A. ընկերությունն էլեկտրոնային փոստով ուղարկում է վերադարձված ապրանքների ընդունման հաստատումը:

9.2

Անկախ վճարման օգտագործված եղանակից, G.A.P.A. ընկերությունը սկսում է միջոցների փոխհատուցման ընթացակարգը 30 (երեսուն) օրվա ընթացքում սկսած այն ամսաթվից, երբ G.A.P.A. ընկերությունը ստացել է ապրանքները վերադարձնելու ձեր մտադրության մասին տեղեկատվություն, և ստուգելուց հետո, որ վերադարձի ընթացակարգը կատարվել է ճիշտ և որ վերադարձված ապրանքներն ընդունվել են:

9.3

Եթե ապրանքների պատվերի ձևում նշված ստացողը տարբերվում է այդ ապրանքների դիմաց վճարումը կատարած անձից, վերադարձված ապրանքների դիամց վճարված գումարը G.A.P.A. ընկերության կողմից փոխհատուցվում է այն անձին, ով կատարել է վճարումը:

10. Գաղտնիության ապահովում

10.1

G.A.P.A. ընկերությունում ընդունված անձնական տվյալների մշակման եղանակների մասին տեղեկատվություն ստանալու համար սեղմեք Գաղտնիության քաղաքականություն հողումը:

10.2

Եթե դուք դեռ չեք կատարել դա, խորհուրդ ենք տալիս կարդալ մեր ընդհանուր դրույթները, որտեղ, մասնավորապես, պարունակվում է կարևոր տեղեկատվություն անձնական տվյալների մշակման կարգի և polo.am կայքում օգտագործվող անվտանգության համակարգերի մասին:

11. Կանոնակարգով օրենսդրություն

11.1

Վաճառքի սույն պայմանները կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

12. Ուղղումներ և թարմացումներ

12.1

Վաճառքի սույն պայմաններում պարբերաբար կարող են կատարվել փոփոխություններ՝ օրենսդրությունում փոփոխություններն արտացոլելու համար և այլ պատճառներով: Վաճառքի պայմանների նոր տարբերակն ուժի մեջ մտնում polo.am կայքում դրանց հրապարակման պահից: