• Great
  • Armenia
  • Polo
  • Association

TIGRANES

«…նա ստիպեց Հռոմեական կայսրությանը դողալ իր բազքի հզոր ուժից »:

Մարկոս Տուլիոս Կիկերոն (Ցիցերոն) (106մ.թ.ա. – 43 մ.թ.ա.)

 մ.թ.ա. 95 թվականից մինչև 55 թվականը Տիգրան Մեծը եղել է Մեծ Հայքի արքան և մինչև մահը կրել է Արքաների Արքա տիտղոսը։ Մարտահրավեր նետելով տարածաշրջանում գերիշխող Հռոմին՝ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասել է իր հզորության գագաթնակետին՝ տարածվելով Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։

Տիգրան Մեծի նվաճումները դժվար է վերլուծել եւ գնահատել, քանի որ մեզ հասել են դասական (հռոմեական եւ հունական) աղբյուրների տվյալներ, որոնք անբարյացակամ են նկարագրել Տիգրան Մեծին՝ իբրև  Հռոմի մեծագույն թշնամի, Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորի փեսա և կողմնակից:

"Իրանիկա հանրագիտարան"

 Մենք նաեւ հավատում ենք, որ Տիգրան Մեծը կարող է Պոլո խաղի առաջին ասոցիացիայի հիմնադիրը հանդիսանալ՝ հնարավորություն ընձեռնելով նվաճված ազգերին մրցելու եւ պաշտպանելու երկրի պատիվը խաղաղ ճանապարհով։ Խաղը, որ հայտնի էր որպես «չովգան», այդ թվականներին արդեն իսկ մեծ հաջողություն էր վայելում թագավորների եւ ազնվականների  շրջանում: