• Great
  • Armenia
  • Polo
  • Association

Ինչպես ձևակերպել պատվերը կայքում

ԻՆՉՊԵՍ ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ՊԱՏՎԵՐ ԿԱՅՔՈՒՄ

polo.am կայքում պատվեր ձևակերպելու համար գրանցում չի պահանջվում:

Տեղեկատվություն ապրանքի մասին

Ապրանքի էջի վրա Դուք կարող եք ծանոթանալ ապրանքի նկարագրությանը, դրա կազմին և իմանալ, թե ինչ չափսեր և գույներ են առկա: Սեղմեք ապրանքի պատկերի վրա, այն մեծացնելու և բոլոր մանրամասնությունները նայելու համար:

Ինչպե՞ս կատարել պատվերը:

ընտրեք անհրաժեշտ չափսը և գույնն ապրանքի էջի վրա

ավելացրեք ապրանքը «Զամբյուղ» բաժնի մեջ

նրանից հետո, երբ Դուք ավելացրեցիք Ձեզ անհրաժեշտ ապրանքները, մտեք «Զամբյուղ» բաժին

ընտրեք առաքման և վճարման եղանակը

մուտքագրեք Ձեր հասցեն, որի վրա ուղարկվելու է պատվերը և հաջորդ էջում՝ Ձեր տվյալները, որոնք անհրաժեշտ են վճարում կատարելու համար

ստուգեք Ձեր կողմից մուտքագրված բոլոր տվյալները և սեղմեք «Պատվիրել»

Մի քանի րոպե անց Դուք կստանաք պատվերի հաստատմամբ էլեկտրոնային նամակ: Այդ պահից մեր պահեստի աշխատակիցները կզբաղվեն Ձեր ծանրոցի նախապատրաստմամբ, իսկ դրա ուղարկումից անմիջապես հետո Դուք կստանաք ևս մեկ հաստատում էլեկտրոնային փոստով, այս անգամ պատվերի ուղարկման մասին:

Արդյո՞ք կարող եմ չեղարկել իմ պատվերը:

Ցավոք, պատվերը հաստատելուց անմիջապես հետո այն ավտոմատ կերպով մշակվում է և չի կարող չեղարկվել: Ծանրոցը կարող է վերադարձվել՝ համաձայն մեր վերադարձման քաղաքականության:

Արդյո՞ք կարող եմ փոփոխություններ կատարել արդեն կատարված պատվերում՝ ավելացնելով կամ նվազեցնելով դրանից որոշ ապրանքներ:

Ցավոք ոչ: Յուրաքանչյուր պատվեր մշակվում է ավտոմատ կարգով, և հաստատումից հետո դրանում չեն կարող կատարվել փոփոխություններ: Լրացուցիչ արտադրանք ձեռք բերելու համար Ձեզ անհրաժեշտ է կատարել նոր պատվեր. Ձեզ չպահանջվող ապրանքները վերադարձնելու համար խնդրում ենք ծանոթանալ մեր վերադարձման քաղաքականությանը:

Արդյո՞ք կարող եմ կատարել բջջային սարքից:

Անշուշտ: Դուք կարող եք օգտվել մեր կայքի՝ բջջային սարքերի համար օպտիմալացվածք տարբերակից:

ՊԱՏՎԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Պատվերը մշակվում է. պատվերը հաստատվել է և մենք արդեն ուղարկել ենք Ձեզ էլեկտրոնային նամակ՝ հաստատմամբ և պատվերի համարով:

Պատվերն ուղարկված է. պատվերն ուղարկելուն պես, մենք կուղարկենք Ձեզ էլեկտրոնային նամակ Ձեր ծանրոցի վերահսկման համարով:

Չափսերի աղուսյակ

Չափսերի աղյուսակ

Չափսեր

Օձիք, սմ

Կուրծք, սմ

Թևք, սմ

Իրան, սմ

Հասակ, սմ

S

39-40

98

20

92

70-71

M

41-42

100

21.5

98

70-71

L

42-44

106

23

108

70-71

XL

45-46

114

25

112

70-71

  • -          Բոլոր չափսերը մոտավոր են
  • -          Պոլո  շապիկների չափսերը հիմնված են oձիգի չափման վրա

Վճարում

ՎՃԱՐՈՒՄ

Մենք երաշխավորում ենք առավելագույն անվտանգությունը գնումների դիմաց վճարման ժամանակ:

ՎՃԱՐՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

ՎՃԱՐՄԱՆ ԱՆՎՏԱՆԳ ՀԱՄԱԿԱՐԳ

ՀԱՇԻՎ-ԱՊՐԱՆՔԱԳԻՐ ՊԱՏՎԵՐԻ ՀԱՄԱՐ

ՎՃԱՐՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

polo.am կայքն ընդունում է վճարման հետևյալ եղանակները.

Visa, MasterCard բանկային քարտերը:

Ձեր քարտից դրամական միջոցների փաստացի դուրս գրումը տեղի է ունենում պատվերի հաստատման պահին:

PayPal. Դուք կարող եք հեշտությամբ գնումներ կատարել առցանց՝ չնշելով կայքում Ձեր վարկքային քարտի տվյալները: Պատվերի գումարը դուրս է գրվելու Ձեր հաշվից պատվերի ձևակերպման ավարտից հետո: PayPal համակարգում գրանցվելու համար այցելեք paypal.com կայքը:

ՎՃԱՐՄԱՆ ԱՆՎՏԱՆԳ ՀԱՄԱԿԱՐԳ

Polo.am կայքում օգտագօրծվում են անվտանգությոան և պահպանված կապի առավելագույն միջոցներ էլեկտրոնային վճարումների կատարման ժամանակ Ձեր տվյալների առավելագույն պաշտպանության համար: Մեր վճարման համակարգն օգտագործում է տեղեկատվության փոխանցման միայն անվտանգ եղանակներ:

Անվտանգության նպատակներով անհրաժեշտ է մուտքագրել Ձեր քարտի CVV ծածկագիրը: Վճարումների մեր բաժինը կարող է Ձեզանից պահանջել լրացուցիչ տվյալներ՝ Ձեր պատվերի հետագա մշակման համար տեղեկատվության հավաստիությունը հաստատելու նպատակով:

ՊԱՏՎԵՐԻ ՀԱՇԻՎ-ԱՊՐԱՆՔԱԳԻՐ

Հաշիվ-ապրանքագիրը կցվում է Առաքման Հաստատման մասին էլեկտրոնային նամակին, որը Դուք ստանալու եք մեր պահեստից Ձեր ծանրոցն ուղարկելուց հետո:

Ցավոք, մենք չենք կարող փոփոխություններ կատարել արդեն տրված հաշիվ-ապրանքագրերի մեջ:

Մաքսատանը հնարավոր խնդիրներից և առաքման ընթացքում ուշացումներից խուսափելու համար, հաշիվ-ապրանքագրում նշված բոլոր ապրանքները և դրանց արժեքը պետք է ստույգ համապատասխանեն Ձեր ծանրոցի պարունակությանը:

Ինչու՞ իմ մոտ չի ստացվում ձևակերպել պատվերը:

Ստուգեք մուտքագրված վճարման տվյալների ճշտությունը: Եթե Դուք ցանկանում եք վճարել պատվերի դիամց վարկային քարտով և խնդիրները շարունակվում են առաջանալ, մենք խորհուրդ ենք տալիս կապնվել Ձեր քարտը թողարկած բանկային հաստատության հետ:

Լրացուցիչ աջակցություն պահանջվելու դեպքում, կապնվեք մեզ հետ. մենք ուրախ կլինենք օգնել Ձեզ:

Ե՞րբ են իմ բանկային քարտից դուրս գրվելու դրամական միջոցները:

Պատվերի ձևակերպման ժամանակ կատարվելու է հարցում վճարման իրավազորման համար: Այն կատարվում է ավտոմատ կարգով՝ քարտի աշխատունակությունը և անհրաժեշտ գումարի հասանելիությունը ստուգելու համար: Այդ պահին միջոցները մնում են քարտի վրա և փաստորեն դուրս են գրվում պատվերի ուղարկման օրը: Այն պահին, երբ դա տեղի է ունենում, Դուք էլեկտրոնային փոստով ստանում եք ծանուցում:

Ինչու՞ ինձանից երկու անգամ դուրս են գրել գումար մեկ պատվերի համար:

Մենք երաշխավորում ենք, պատվերի դիմաց վճարման համար միջոցները դուրս են գրվելու Ձեր քարտից միայն մեկ անգամ: Այնուամենայնիվ, բանկի քաղվածքում գործառնությունը կարող է արտացոլվել երկու անգամ. առաջին անգամ՝ որպես վճարման իրավազորման հարցում, որը կատարվում է պատվերի տեղադրման պահին, իսկ երկրորդ անգամ՝ հենց դրամական միջոցների իրական դուրս գրումը:

Առաքում

ԱՌԱՔՈՒՄ

ԱՌԱՔՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԱՐԺԵՔԸ

Առաքման ժամկետները և արժեքը որոշվում են կածված Ձեր կողմից ընտրված առաքման եղանակից և այն երկրից, որտեղ ուղարկվում է ծանրոցը: Այդ տվյալներն արտացոլվելու են առցանց կալկուլյատորում, պատվերի ձևակերպման ժամանակ, «Զամբյուղ» բաժնում:

Ռուսաստանի Դաշնություն մեկ ֆիզիկական անձի անունով ուղարկվող ապրանքներից գանձվելու են ներմուծման տուրքեր, եթե մեկ օրացուցային ամսվա ընթացքում դրանց արժեքը կգերազանցի 1000 Եվրո չափով գումարը, իսկ ընդհանուր քաշը՝ 31 կգ: Նշված նորմերը գերազանցելու դեպքում, նախատեսված են մաքսային տուրքեր՝ 1000 Եվրո գերազանցող գումարի 30 տոկոսի չափով:

Խնդրում ենք ծանոթանալ մաքսային տուրքեր և հարկեր բաժնին՝ ներմուծման հնարավոր տուրքերի, որոնք կարող են գանձվել Ձեր պատվերից, մասին տեղեկատվություն ստանալու համար:

Ձեր պատվերն ուղարկելուց հետո, Դուք կստանաք էլեկտրոնային նամակ՝ Ձեր ծանրոցի վերահսկման համարով:

Որտեղի՞ց եք Դուք առաքում պատվերները:

Բոլոր պատվերներն առաքվում են Երևանում, Հայաստան, մեր պահեստից: polo.am-ը հանդիսանում է Ինտերնետ-խանութ: Մի անհանգստացեք ապրանքների որակի համար, մեր պահեստում գործում է խիստ անցագրային ռեժիմ, և կոմնակի անձինք չունեն այնտեղ մուտքի հնարավորություն:

Ի՞նչ փաթեթավորմամբ են ուղարկվում պատվերները:

Ձեր պատվերը փաթեթավորվում է մեր մեր բրենդային թղթի եւ ծրարի մեջ, որոնք այնուհետեւ ներդրվում են ձեր ընտրած առաքման ծառայության փաթեթում, կախված չափից եւ քաշից:

ԱՌԱՔՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

Մեր պահեստը չի իրականացնում պատվերների առաքում ոչ աշխատանքային օրերին: Խնդրում ենք հաշվի առնել դա, Ձեր գնումների պլանավորման ժամանակ: Բոլոր պատվերները մշակվում են ավտոմատ կարգով, այդ պատճառով մենք չենք կարող արագացնել ծանրոցի ուղարկումը:

Մենք չենք իրականացնում «Ցպահանջ» կամ «Բաժանորդային փոստարկղ» հասցեագրված ծանրոցների առաքում: Նման պատվերները չեղարկվելու են

Վերադառձի քաղաքականություն

Վերադարձի քաղաքականություն

Մեր նպատակն է մեր հաճախորդների առավելագույն բավարարվածությունը: Եթե որևէ պատճառով ստացված պատվերը չի բավարարում ձեզ, դուք իրավունք ունեք դրանք polo.am-ից ստանալու ամսաթվից 10 (տասը) օրվա ընթացքում վերադարձնել դրանք: G.A.P.A.  ընկերությունը պետք է ստանա վերադարձվող ապրանքները 30 (երեսուն) օրվա ընթացքում՝ սկսած ձեզ պատվերն առաքելու ամսաթվից: Ապրանքների վերադարձը կարող է իրականացվել ցանկացած փոխադրողի միջոցով:

Անհրաժեշտ է համապատասխան հաղորդագրություն ուղարկել Հաճախորդների սպասարկման կայքէջում կամ [email protected] հասցեով `պարտադիր նշելով հաղորդագրությունում վերադարձվող պատվերի համարը, որից հետո մենք կսկսենք վերադարձի ձևակերպումը

Ապրանքի վերադարձն այլ պարանքի հետ փոխարինմամբ չի թույլատրվում:

Վերադարձի պայմանները

Վերադարձը համարվում է իրավաչափ հետևյալ պայմանների ամբողջական պահպանման դեպքում՝

ա) ապրանքը վերադարձնելու հետ կապված դիմումը պետք է ուղարկվի polo.am կայքէջ, պատվերի ստացման ամսաթվից տասը (10) օրվա ընթացքում,

բ) վերադարձվող ապրանքները չպետք է լինեն օգտագործված, հագած, լվացած, ձևափոխված և/կամ վնասված,

գ) ապրանքների վրա պետք է լինի նույնականացման պիտակը, միանգամյան օգտագործման փաթեթավորմամբ,

դ) ապրանքները պետք է վերադարձվեն ամբողջական և չօգտագործված վիճակում, սկազբնական փաթեթավորմամբ,

ե) G.A.P.A. ընկերությունը պետք է ստանա ապրանքները 30 (երեսուն) օրվա ընթացքում՝ սկսած այն ամսաթվից, երբ դուք ստացել եք առաքումը:

Բոլոր վերոգրյալ պահանջների կատարման դեպքում G.A.P.A. ընկերությունը փոխհատուցում է վերադարձված գնված ապրանքների լրիվ արժեքը: Վերադարձման ենթակա չեն ձեռքբերված ապրանքների առաքման հետ կապված ցանկացած տուրքերը, հարկերը և գանձումները: Եթե վերադարձվող ապրանքները չեն կարող ընդունվել, ձեզ կտեղեկացնեն: Այդ դեպքում կարող է կազմակերպվել վերադարձված ապրանքների հետվերադարձում ձեզ, սակայն G.A.P.A. ընկերությունը չի վճարում դրա հետ կապված ծախսերը: Եթե դուք հրաժարվում եք նշված հետվերադարձից, G.A.P.A. ընկերությունն իրավունք ունի թողնել ապրանքներն իր մոտ՝ չվերադարձնելով դրա արժեքը:

Ուշադրություն դարձրեք, որ ձեռքբերված ապրանքների առաքման կապակցությամբ ձեր կողմից վճարված ցանկացած տուրքերը, հարկերը և գանձումները ենթակա չեն փոխհատուցման:

Վերադարձվող ապրանքների առաքում

Դուք իրավունք ունեք G.A.P.A. ընկերություն առաքման համար օգտագործել փոխադրման ցանկացած փոխադրման ծառայություն, ընդ որում վերադարձվող ապրանքների առաքումն իրականացվում է ձեր հաշվին: Համոզվեք, որ դուք ճիշտ եք լրացրել և ներդրել առաքման մեջ մաքսային ձևակերպման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Խորհուրդ է տրվում դիմել տեղական մաքսային մարմիններ և/կամ ընտրված փոխադրման ծառայություն և համոզվել, որ ներկայացված է փաստաթղթերի ամբողջական լրակազմը: G.A.P.A. ընկերությունը պատասխանատվություն չի կրում առաքումները մաքսատանը ուշացնելու համար՝ փաստաթղթերի բացակայության կամ փաստաթղթերի ոչ ամբողջական լրակազմիպատճառով: Այդ պատճառով G.A.P.A. ընկերությունը խորհուրդ է տալիս ընտրել փոխադրման այն ծառայությունը, որն ապահովում է առաքումների մշտական վերահսկման հնարավորություն: Համոզվեք, որ առաքման ընտրված տեսակը երաշխավորում է առաքումը 30 (երեսուն) օրվա ընթացքում՝ սկսած ձեր կողմից պատվերը ստանալու ամսաթվից:

Արժեքի փոխհատուցման ժամկետները և ընթացակարգերը

Նրանից հետո, երբ G.A.P.A. ընկերությունը կստանա վերադարձված ապրանքները և կստուգի, որ դրանք բավարարեն բոլոր պահանջներին, ձեզ էլեկտրոնային փոստով կուղարկվի վերադարձված ապրանքների ստացման հաստատումը: Անկախ ձեր կողմից ընտրված վճարման եղանակից (վարկային կամդեբետայինքարտ,PayPalհամակարգ), միջոցներիփոխհատուցման ընթացակարգը սկսվում է 30 (երեսուն) օրվա ընթացքում, սկսած այն ամսաթվից, երբ G.A.P.A. ընկերությունը ստացել է ապրանքները վերադարձնելու ձեր մտադրության մասին տեղեկատվություն, և G.A.P.A. ընկերության ստուգումից հետա առ այն, որ վերադարձի ընթացակարգը կատարվել է վերոգրյալ պայմաններին համապատասխան:

Վերադարձի հաստատման դեպքում ապրանքի սկզբնական առաքման համար վճարված գումարը նույնպես ենթակա է վերադարձի:

Վերադարձված ապրանքների դիմաց վճարված գումարի փոխհատուցման համար անհրաժեշտ ժամանակահատվածը կախված է վճարման օգտագործված եղանակից՝

- վարկային կամ դեբետային քարտով վճարմամբ գնման համար՝ վճարման փոխհատուցման ժամանակը կախված է լինելու քարտը թողարկած վճարման համակարգի քաղաքականությունից:

- PayPal-ի միջոցով գնման համար՝ դրամական միջոցների վերադարձըկատարվում է PayPal հաշվի վրա. մուտքագրումն արտացոլվում է անմիջապես:

Երրորդ անձանց նվերների դեպքում, գնման դիմաց վճարված գումարը փոխհատուցվում է վճարում կատարած անձին:

Միանգամյա օգտագործման փաթեթավորում

G.A.P.A. ընկերության կողմից վաճառվող բոլոր ապրանքները մատակարարվում են նույնականացման պիտակով, որը փակցված է պիտակին կամ միանգամյա օգտագործման փաթեթավորման վրա, եթե այդպիսն նախատեսված է: Առանց պիտակի կամ փաթեթավորման վերադարձված ապրանքները հետ չեն ընդունվում:

Մաքսային տուրքեր

ՄԱՔՍԱՅԻՆ ՏՈՒՐՔԵՐ

Ռուսաստանի Դաշնություն մեկ ֆիզիկական անձի անունով ուղարկվող ապրանքներից գանձվելու են ներմուծման տուրքեր, եթե մեկ օրացուցային ամսվա ընթացքում դրանց արժեքը կգերազանցի 1000 Եվրո չափով գումարը, իսկ ընդհանուր քաշը՝ 31 կգ:

Նշված նորմերը գերազանցելու դեպքում, նախատեսված են մաքսային տուրքեր՝ 1000 Եվրո գերազանցող գումարի 30 տոկոսի չափով: Լրացուցիչ տեղեկատվություն Դուք կարող եք ստանալ, անցնելով Մաքսային Միության Հանձնաժողովի պաշտոնական կայքի վրա:

2019թ. հունվարի 01-ից սկսած՝ Ռուսաստանի Դաշնություն ներմուծման կանոնները կարող են փոփոխվել:

Ուկրաինա ուղարկվող ապրանքներից գանձվելու են ներմուծման տուրքեր, եթե մեկ ֆիզիկական անձի անունով մեկ օրվա ընթացքում ապրանքների արժեքը կգերազանցի 150 Եվրո չափով գումարը: Նշված նորմը գերազանցելու դեպքում, նախատեսված են մաքսային տուրքեր, որոնք գանձվում են 150 Եվրոն գերազանցող գումարից: Ցավոք, մենք հնարավորություն չունենք հաշվարկելու այդ գանձումները:

ԱՄՆ ուղարկվող ապրանքների տուրքերը կարելի է ստուգել

https://www.cbp.gov/trade/basic-import-export/internet-purchases

Եվրամիության երկրներ ուղարկվող ապրանքների տուրքերը կարելի է ստուգել

https://ec.europa.eu/taxation_customs/individuals/buying-goods-services-online-personal-use_en

https://ec.europa.eu/taxation_customs/individuals/buying-goods-services-online-personal-use/buying-goods/buying-goods-online-coming-from-a-noneu-union-country_en

Այլ երկրներ ուղարկվող պատվերներից նույնպես գանձվելու են ներմուծման տուրքերը կամ տեղական հարկերը, ըստ համապատասխան երկրի քաղաքականությանը: Ներմուծման հնարավոր տուրքերի մասին հստակ տեղեկատվություն ստանալու համար խորհուրդ ենք տալիս Ձեզ անմիջականորեն դիմել Ձեր երկրի մաքսային մարմիններ: