Սուրբ Գրիգոր Լուսավորիչը (կամ լուսավորողը) եղել է Հայոց Եկեղեցու
առաջին եպիսկոպոսապետը։ Նրան կոչել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ», քանի որ նա տարածել
է Քրիստոսի լույսը (ուսմունքները) եւ փոխակերպել է հայ ժողովրդին քրիստոնեության:
Գրիգոր Լուսավորչի ջանքերով 301 թ.-ին քրիստոնեությունը Հայաստանում
հռչակվել է պետական կրոն, իսկ Հայաստանը դարձել է համաշխարհային պատմության մեջ քրիստոնեությունը
որպես պետական կրոն ընդունած առաջին ազգը:
Այդ թվականը համարվում է նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ
Եկեղեցու պաշտոնական հիմնադրման տարեթիվը՝ չնայած որ Քրիստոնեությունը Հայաստան մուտք
է գործել մ.թ. առաջին և երկրորդ դարերում՝Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների քարոզչության
շնորհիվ, ովքեր ունեցել են բազում գաղտնի հետևորդներ: